Գլխավոր տեղեկություն
Номер
N 752-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.06.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.2020
Дата вступления в силу
27.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2020 թվականի N 752-Ա

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 3-ի ՀO-295-Ն և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 3-ի ՀO-296-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունիսի 26-ի N 752-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ՀO-295-Ն ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ՀO-296-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Ժամկետը

Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերություն

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2148-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2020 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մաս

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2159-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2020 թ.
օգոստոսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս

4.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 751-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2020 թ.
հուլիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մաս

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մաս

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաս

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մաս

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մաս

9.

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում

2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

10.

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում

2020 թ.
հուլիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

11.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի փետրվարի 19-ի N 4-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում

2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 7.1-ին մաս

12.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի հունիսի 10-ի N 13-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում

2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 7.1-ին մաս

13.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի N 8-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում

2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերություն

14.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի 2012 թվականի հուլիսի 20-ի N 10-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում

2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մաս

15.

«Պարեկային ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում

2020 թ.
հուլիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ վարչապետի «Ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» 2018 թվականի հունիսի 11-ի N 751-Լ որոշման 20-րդ կետի 13-րդ ենթակետ

16.

«Պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում

2020 թ.
օգոստոսի 1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մաս

17.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս

18.

«Ոստիկանության ուսումնական հաստատությունում կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման և իրականացման նպատակով ներգրավվող և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձանց ներկայացվող պահանջները» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում

2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 8-րդ մաս

19.

«Օպերատիվ կառավարման կենտրոնի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում

2020 թ.
հուլիսի
2-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ վարչապետի «Ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» 2018 թվականի հունիսի 11-ի N 751-Լ որոշման 20-րդ կետի 13-րդ ենթակետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան