Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-9
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (23.11.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.11.13/28(94)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.10.1999
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.11.1999
Дата вступления в силу
23.11.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
12 հոկտեմբերի 1999 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Ընդ որում, անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցները պետական բյուջե են ուղղվում 70 տոկոսի չափով` անկախ գույքի տեղաբաշխման վայրից:»:

 

Հոդված 2. Օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի 1.2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`

«է) անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են`

- Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը` Երևան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված գույքի մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով.

- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում տեղաբաշխված անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

Երևան քաղաքում տեղակայված անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

Ընդ որում, նշված միջոցները կարող են ուղղվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վերջինիս կողմից սահմանված կարգով համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 նոյեմբերի 1999 թ.
ՀՕ-9