Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 75-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.05.18/17(685) Հոդ.107
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
08.05.2020
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
12.05.2020
Дата вступления в силу
15.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 8 մայիսի 2020 թվականի

թիվ 75-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 261-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդնել բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների ներկայացման առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,

 ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է․

1. Հաստատել «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը»` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 101 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 261-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից:

(4-րդ կետը փոփ. 12.06.20 թիվ 90-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

Ա. Ջավադյան

 

2020 թ. մայիսի 12

Երևան

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի մայիսի 8-ի

 թիվ 75-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման» կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է բանկերի (այսուհետ նաև` Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանuական դիտարկումների կենտրոնում (այuուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված բանկերի կողմից՝ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման բացառություններ են կազմում հետևյալ դեպքերը և գործարքները՝

1) Հայաuտանի Հանրապետության համախմբված բյուջե և այդ բյուջեից կատարված վճարումները,

2) Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմսերի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման դեպքում ձեռքբերումները,

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների միջև կնքվող գործարքները, որոնք կնքվում են իրենց հաշվին և իրենց անունից,

4) գործարքները, որոնց վերաբերյալ Հաշվետվություն տրամադրող անձի կողմից Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային ռեգիuտր տրամադրվել է տեղեկատվություն,

5) Հաշվետվություն տրամադրող անձին կողմից սեփական կարիքների համար կատարվող գործարքներն ընթացիկ գործունեության ապահովման նպատակով, բացառությամբ՝ իր հաճախորդներից ֆինանսական ակտիվների գնումների,

6) գործարքները, որոնցում Հաշվետվություն տրամադրող անձը հանդես է գալիս որպես ապահովագրական գործակալ։

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի միջոցով (այսուհետ՝ Առցանց համակարգ), իսկ դրա անհնարինության դեպքում՝ «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ:

6. Հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն: Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հաշվետվության ճշգրտված տարբերակը: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

7. Այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզում է, որ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին ներկայացված գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ենթակա չէր պարտադիր տրամադրման, այդ մասին գրավոր տեղեկացնում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնին:

8. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով, առանց չակերտների: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

9. Ներկայացվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված հաշվետվության ձևին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև xml սխեմայի ձևավորման թվայնացված աղյուսակներին։ Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, դիտվում է թերի կամ uխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է Օրենքով նախատեսված պատասխանատվության:

10. Յուրաքանչյուր պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

11. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակի միջոցով գործարքը կատարելուց անմիջապես հետո, բացառությամբ՝ միջազգային ստացման գործարքի, որի դեպքում հաշվետվությունը ներկայացվում է մինչև այդ գործարքը կատարելու օրվան հաջորդող աշխատանքային oրվա ժամը 12:00-ն: Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակով հաշվետվության ներկայացման անհնարինության դեպքում հաշվետվությունը ներկայացվում է Առցանց համակարգի «Առցանց լրացում», «Վերբեռնում» տարբերակներով, իսկ դրանցով ներկայացման անհնարինության դեպքում՝ «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգի միջոցով մինչև այդ գործարքը կատարելու օրվան հաջորդող աշխատանքային oրվա ավարտը՝ ժամը 18:00-ն:

12. Կաuկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում նույն աշխատանքային oրվա ընթացքում, իuկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային oրվա ժամը 12:00-ը:

13. Գործարքի կատարման պահ է համարվում`

1) փոխանցումների դեպքում` հաճախորդի կողմից տրված հանձնարարականի հիման վրա հաճախորդի հաշվի դեբետագրման պահը (բանկում բացված հաշվով փոխանցում) կամ հաճախորդի կողմից փաստացի գումարի վճարման և փոխանցման հանձնարարականի տրման պահը (անհաշիվ փոխանցում)` անկախ այն հանգամանքից, թե այդ պահին փոխանցումը կատարվել է, թե՝ ոչ,

2) ստացումների դեպքում` հաճախորդի հաշվի կրեդիտագրման պահը, եթե ստացողը բանկի հաճախորդն է (բանկում բացված հաշվով ստացում), կամ հաճախորդի՝ գումարը ստանալու նպատակով ներկայանալու օրը, եթե հաճախորդը բանկում չունի հաշիվ (անհաշիվ ստացում),

3) մնացած այլ դեպքերում` իրավունքների և պարտականությունների առաջացման պահը:

14. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գումարի ստացման պահից հնգօրյա ժամկետում գումարը թղթակից բանկ հետ ուղարկման դեպքում Կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում գումարի ստացման և հետ ուղարկման գործարքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացվում Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

15. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գումարի ստացման պահից հնգօրյա ժամկետում հաճախորդի հաշվի չկրեդիտագրման դեպքում Կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվում Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

16. Կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում Ֆինանսական դիտարկումների կենտրոն հաշվետվություն ներկայացնելուց հետո գումարը թղթակից բանկ հետ ուղարկման դեպքում այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվում Ֆինանսական դիտարկումների կենտրոն՝ Կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում:

17. Կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում Ֆինանսական դիտարկումների կենտրոն հաշվետվություն ներկայացնելուց հետո հաճախորդի հաշվի կրեդիտագրման դեպքում գործարքի ստացման վերաբերյալ ուղղում կամ լրացում հաշվետվություն է ներկայացվում Ֆինանսական դիտարկումների կենտրոն՝ Կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում:

18. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակի ներկայացման հետ կապված ծրագրաապարատային խնդիրներով:

 

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի մայիսի 8-ի

 թիվ 75-Ն որոշմամբ

 

ՁԵՎ

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է XML սխեմայի ձևաչափով՝ պահպանելով ստորև սահմանված պահանջները։

 

Կետ

Անվանում

Տիպ

Նիշերի քանակ

Կաս-կածելի գործարքի կամ գործա-րար հարա-բերության վերա-բերյալ հաշ-վետվու-թյան դաշտեր

Պար-տադիր տեղե-կացման ենթակա գործարքի վերա-բերյալ հաշվե-տվության դաշտեր

Լրացման կարգ

Հաշվետվության XML սխեմայում դաշտի անվանում

1*

Հաշվետվության տեսակը

բաժին

 

Այո

Այո

Ընտրվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը կամ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը:

report_banks_ fmcrn / report_banks _str_ fmcrn

2*

Հաշվետվության անվանումը

բաժին

 

Այո

Այո

 

report_name

3*

Հաշվառման համարը

թիվ

8

Այո

Այո

Լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը:

fmcrn

4*

Ուղարկման ամսաթիվը

տեքստ

6

Այո

Այո

Լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին՝ ddmmyy տեսքով՝
dd-օր, mm-ամիս, yy-տարի:

sent_date

5*

Հերթական համարը

տեքստ

4

Այո

Այո

Լրացվում է հաշվետվության հերթական համարը՝ տվյալ օրվա դրությամբ (օրինակ՝ տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի՝ 0001):

seq_number

6

Ուղղման կամ լրացման հերթական համարը

թիվ

1- 3

Այո

Այո

Լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը:
Ենթակա է պարտադիր լրացման, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ ճշտման նպատակով, ինչպես նաև գործարքի պայմանի փոփոխության կամ այն դեպքում, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

error_code

7

Ուղղման կամ լրացման պատճառը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում են ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները: Ենթակա է պարտադիր լրացման, եթե 6-րդ կետում լրացվել է ուղղման կամ լրացման հերթական համարը:

error_reason

8*

Գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրությունը

բաժին

 

Այո

Այո

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը դեռևu չի կատարվել, կամ գործարար հարաբերությունը դեռևu չի հաստատվել, ապա՝ 9-րդ կետում լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ գործարքի մերժման կամ գործարար հարաբերության դադարեցման դեպքում՝ գործարքի մերժման կամ գործարար հարաբերության դադարեցման օրը, ամիսը, տարին:
10-րդ, 11-րդ, 27-րդ և 29-րդ կետերը չեն լրացվում 12-րդ, 13-րդ, 28-րդ և 30-րդ կետերում լրացվում է 0:

transaction_description

9*

Կատարման կամ հաստատման ամսաթիվը

Ամսա-

թիվ

10

Այո

Այո

Լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

trans_date

10*

Իրականացման եղանակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման եղանակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 1 ցանկից:

Նշվում է «Կանխիկ», եթե կատարվել է կանխիկի հետ կապված հետևյալ գործարքներից որևէ մեկը․

 կանխիկ եղանակով իրականացվող գործարք, այդ թվում` մուտք բանկային հաշվին կամ ելք բանկային հաշվից,

կանխիկ եղանակով իրականացվող գործարքին նախորդած անհաշիվ ստացման գործարք,

կանխիկ եղանակով իրականացված գործարքին հաջորդող անհաշիվ փոխանցման գործարք:

cash

11*

Արժույթը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է այն արժույթը, որով կատարվել է գործարքը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 2 ցանկից: Այն դեպքում, երբ «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում նշվել է «Արտարժույթի փոխարկում», ապա «Արժույթը» դաշտում լրացվում է բանկի կողմից վաճառված արժույթը:

currency

12*

Գումարը տվյալ արժույթով

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է գործարքի գումարի չափը այն արժույթով, որով կատարվել է գործարքը:

amount

13*

Գումարը համարժեք ՀՀ դրամին

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Եթե «Արժույթը» դաշտում լրացվում է ՀՀ դրամ, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է նախորդ դաշտում լրացված գումարը:
Այն դեպքում, երբ «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում նշվել է «Արտարժույթի փոխարկում», և կատարվել է մեկ արտարժույթի փոխարկում մեկ այլ արտարժույթի, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է բանկի կողմից գնված արտարժույթին համարժեք գումարի դրամական արտահայտությունը:
Այն դեպքում, երբ բանկի կողմից վաճառվել է ՀՀ դրամ, և գնվել է արտարժույթ, ապա «Գումարը տվյալ արժույթով» դաշտում ներկայացվում է գործարքի գումարը ՀՀ դրամով (վաճառված արժույթով). գործարքի կատարման նույն գումարը լրացվում է նաև «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում:
Այն դեպքում, երբ բանկի կողմից վաճառվել է արտարժույթ, և գնվել է ՀՀ դրամ, ապա «Գումարը տվյալ արժույթով» դաշտում ներկայացվում է գործարքի գումարը արտարժույթով (վաճառված արժույթով), իսկ «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում ներկայացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

amount_amd

14

Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Այո

Այո

Լրացվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` բանկի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:
Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում նշվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող հավելյալ տեղեկություններ, այդ թվում` առնվազն թվարկելով կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությանը կցվող համարակալված և բովանդակությանը համապատասխան անվանում ունեցող փաստաթղթերը:

transaction_desc

15*

Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը

բաժին

 

Այո

Այո

 

transaction_type

16*

Տեսակը

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 4 ցանկից:
«Ավանդ» ընտրելու դեպքում պարտադիր լրացման են ենթակա 18, 24-26 կետերը:
«Վճարահաշվարկային ծառայություններ» ընտրելու դեպքում պարտադիր լրացման են ենթակա 18 և 20 կետերը:
«Ներդրումային ծառայություններ» կամ «Հաշվի օպերատորի կողմից իրականացվող գործառնություններ» ընտրելու դեպքում պարտադիր լրացման են ենթակա 18, 31-37 կետերը:
«Արտարժույթի փոխարկում» ընտրելու դեպքում պարտադիր լրացման են ենթակա 27-30 կետերը:
«Այլ» նշելու դեպքում պարտադիր լրացման է ենթակա 17-րդ կետը:

transaction

17

Այլ տեսակը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության այլ տեսակը:

other_ transaction

18*

Ենթատեսակը

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 4 ցանկից:

sub_transaction

19

Այլ ենթատեսակը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Ենթակա է պարտադիր լրացման «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում «Ներդրումային ծառայություններ» կամ «Հաշվի օպերատորի կողմից իրականացվող գործառնություններ», իսկ «Գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը» դաշտում «Այլ» նշելու դեպքում:

other_sub

20*

Նպատակը

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նպատակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից:
«Փոխառություն» նպատակ նշելու դեպքում տեղեկատվության առկայության դեպքում 21-րդ կետում լրացվում է փոխառության նկարագրությունը` նշելով փոխառության պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին և փոխառության պայմանագրի կողմերին:
«Արժեթղթերի առուվաճառք» նպատակ նշելու դեպքում 21-րդ կետում լրացվում է արժեթուղթը թողարկող կազմակերպության անվանումը:
«Անշարժ գույքի առուվաճառք» նպատակ նշելու դեպքում տեղեկատվության առկայության դեպքում 21-րդ կետում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ տեղեկատվությունը (վավերապայմանները` մարզ, համայնք, ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտ (թաղամաu, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոuայգի և այլն)):
«Այլ» նպատակ նշելու դեպքում 21-րդ կետում պարտադիր նկարագրվում է նպատակը:

details

21

Նպատակի նկարագրություն

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի նկարագրությունը:

other_details

22

Պարզաբանման ենթակա գործարք

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է պարզաբանման ենթակա գործարքի կարգավիճակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 15 ցանկից:
Ենթակա է պարտադիր լրացման, եթե «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում «Վճարահաշվարկային ծառայություն», իսկ «Գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը» դաշտում «Բանկային հաշվով ստացում»-ը բանկի կողմից դասակարգվել է որպես պարզաբանման ենթակա գործարք:
Կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքում հաշվետվություններ ներկայացնելիս նշվում է «Չկրեդիտագրված» և «Վերադարձված»:
Կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում հաշվետվություն ներկայացնելիս նշվում է «Չկրեդիտագրված»:
Կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքում հաշվետվություն ներկայացնելիս նշվում է «Վերադարձված»:
Կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքում ուղղում կամ լրացում հաշվետվություն ներկայացնելիս նշվում է «Կրեդիտագրված»:

subtransact_query

23

Միջնորդ բանկ

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է հաշվետու անձի միջնորդ բանկ հանդիսանալու փաստը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 13 ցանկից:
Լրացվում է «Այո», եթե հաշվետվություն տրամադրող անձը հանդիսանում է միջնորդ բանկ «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում «Վճարահաշվարկային ծառայություններ» և «Գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը» դաշտում «Բանկային հաշվով փոխանցում» նշելու դեպքում:
Այս դեպքում պարտադիր լրացման են ենթակա թղթակից բանկի հաճախորդի/գործարքի մյուս կողմի անուն, ազգանունը/անվանումը, թղթակից բանկի հաճախորդի/գործարքի մյուս կողմի բանկային հաշվեհամարը թղթակից բանկում, թղթակից բանկի անվանումը, երկիրը՝ 50,51,74-77 կետերով սահմանված կարգով:

intermediary_bank

24

Ավանդի մուտք կամ ելք

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է ավանդի մուտքագրումը կամ ելքագրումը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 16 ցանկից:

deposit_type

25

Ավանդի տարեկան տոկոսադրույքը

թիվ

մինչև 5

Այո

Այո

Լրացվում է ավանդային պայմանագրով որպես ավանդի տոկոսադրույք նշված տոկոսը. ամբողջ մասը՝ մինչև 3, տասնորդական մասը՝ մինչև 2, օրինակ՝ 2.25:

deposit_rate

26

Ավանդի ժամկետը

թիվ

մինչև 6

Այո

Այո

Լրացվում է ավանդային պայմանագրով ավանդի ներգրավման սահմանված ժամկետը օրերով: Ենթակա է պարտադիր լրացման «Գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը» դաշտում «Ժամկետային ավանդ» և «Կուտակային կենսաթոշակային ավանդ» նշելու դեպքում։

deposit_duration

27

Առքի արժույթը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է բանկի կողմից գնված արժույթը՝ ընտրելով սույն Հավելվածի Աղյուսակ 2 ցանկից:

buy_currency

28

Առքի գումարը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է բանկի կողմից գնված գումարը` արտահայտված գնման արժույթով:

buy_amount

29

Վաճառքի արժույթը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է բանկի կողմից վաճառված արժույթը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 2 ցանկից:

sell_currency

30

Վաճառքի գումարը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է բանկի կողմից վաճառված արժույթը` արտահայտված վաճառքի արժույթով:

sell_amount

31

Պայմանագրի տեսակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է այն պայմանագիրը, որի հիման վրա կատարվել է գործարքը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 14 ցանկից:

agreement_type

32

Պայմանագրի այլ տեսակի նկարագրություն

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է պայմանագրի այլ տեսակը «Պայմանագրի տեսակը» դաշտում «Այլ» նշելու դեպքում:

other_agreement

33

Արժեթղթի տեսակը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն արժեթղթի տեսակը, որով կատարվել է գործարքը։

security_type

34

Արժեթղթի անվանական արժեքը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է արժեթղթի անվանական արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:

security_nominal_price

35

Արժեթղթի շուկայական արժեքը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է արժեթղթի շուկայական արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:

security_market_price

36

Տարբերակիչ ծածկագիրը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է տարբերակիչ ծածկագիրը:

distinct_code

37

Տեղաբաշխված արժեթղթերի քանակը

թիվ

19

Այո

Այո

Լրացվում է տեղաբաշխված արժեթղթերի քանակը:

loc_sec_quantity

38*

Կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն

բաժին

 

Այո

Ոչ

 

suspicios

39*

Կասկածելի գործարքի չափանիշը կամ տիպաբանությունը

տեքստ

 

Այո

Ոչ

Լրացվում է գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշ(ներ)ը կամ տիպաբանություն(ներ)ը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 3 ցանկից: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ»:
«Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 40-րդ կետում լրացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1/711-Ա որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցի համապատասխան բաժինը և նկարագրությունը (օրինակ՝ 2.1.2.2. Արտասովոր և կասկածահարույց գործողություններ, «Հաճախորդն ակնհայտ ավելորդ ջանքեր է գործադրում իր պատասխանները համոզիչ դարձնելու համար»), և/կամ տիպաբանության հերթական համարը և անվանումը (օրինակ՝ «10. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված առևտրային գործառնությունների միջոցով փողերի լվացման տիպաբանություն»):
«Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 40-րդ կետում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի համապատասխան իրավական ակտի դրույթի կամ տիպաբանության նկարագրությունը, հերթական համարը կամ անվանումը:
«Այլ» նշելու դեպքում 40-րդ կետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության այլ հիմք(եր)ի հակիրճ՝ անվանման կամ վերնագրի նմանեցված բնութագիրը:

criterias

cr1

cr2

cr3

40*

Չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը

տեքստ

մինչև 1000

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը:

other_cr

41*

Կասկածների նկարագրությունը

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը (վերլուծություն նախաձեռնելու առիթը և հանգամանքները, ժամկետը և ժամանակահատվածը, սուբյեկտների ամբողջական շրջանակը, ինչպես նաև կիրառված վերլուծական գործիքները և օգտագործված տեղեկատվական աղբյուրները), նկարագրվում է վերլուծության ընթացքը, այդ թվում՝ հաճախորդի ինքնությանը և կարգավիճակին, գործելակերպին և վարքագծին, գործարքի կամ գործարար հարաբերության բնույթին և տեսակին, գործարքում օգտագործվող պրոդուկտին կամ գործարքի կատարման եղանակին վերաբերող փաստերը և դեպքերը և բոլոր այն հանգամանքները, որոնք վերլուծության ընթացում հաշվետվություն տրամադրող անձը որակել է որպես կասկածելի: Այս դաշտում կարող են նկարագրվել նաև բանկի` հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:

doubt_description

42

Ներգրավված անձինք

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության մեջ ներգրավված անձանց տվյալները (անուն, ազգանուն, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում), ինչպես նաև այդ անձանց վերաբերյալ բանկին հայտնի այլ տեղեկատվությունը:

rel_persons

43

Կապված հաշվետվությունը

տեքստ

մինչև 25

Այո

Ոչ

Լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը՝ «Հաշվառման համարը»-«Հաշվետվության ուղարկման ամսաթիվը»-«Հաշվետվության հերթական համարը»-«Ուղղման (լրացման) հերթական համարը»: Ենթակա է պարտադիր լրացման, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ բանկի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է բանկի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ:

rel_report

44*

Տիրապետում է իրական շահառուի մասին տեղեկատվությանը

թիվ

1

Այո

Ոչ

Լրացվում է հաշվետու անձի կողմից իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու փաստը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 13 ցանկից:
Լրացվում է «Ոչ», եթե տեղի է ունեցել գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձ, երբ բանկը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ: Այս դեպքում 45-րդ կետում «Իրական շահառու» գործարքի կողմը չի լրացվում:

ben_no

45*

Գործարքի կողմերը

բաժին

 

Այո

Այո

Լրացվում է հաճախորդի, գործարքի մյուս կողմի, լիազորված անձի և իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով սույն Հավելվածի Աղյուսակ 11 ցանկից։
«Հաճախորդ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման բոլոր գործարքների դեպքում: «Հաճախորդ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 47, 50-77 կետերով սահմանված կարգով:
«Գործարքի մյուս կողմ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» դաշտում «Վճարահաշվարկային ծառայություն», իսկ «Գործարքի կամ գործարար հարաբերության ենթատեսակը» դաշտում «Բանկային հաշվով փոխանցում», «Բանկային հաշվով ստացում», «Անհաշիվ փոխանցում», «Անհաշիվ ստացում», «Կանխիկ մուտք բանկային հաշվին հաշվետեր չհանդիսացող անձի կողմից», «Կանխիկ ելք բանկային հաշվից հաշվետեր չհանդիսացող անձի կողմից» նշելու դեպքում:
«Գործարքի մյուս կողմ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 47, 50-77 կետերով սահմանված կարգով: Ընդ որում, պարտադիր լրացման են ենթակա 47, 50, 51, 74-76 կետերը:
«Կանխիկ մուտք բանկային հաշվին հաշվետեր չհանդիսացող անձի կողմից» կամ «Կանխիկ ելք բանկային հաշվից հաշվետեր չհանդիսացող անձի կողմից» դաշտերը նշելու դեպքում «Հաճախորդ» դաշտում նշվում է այն անձը, ում հաշվին կատարվում է մուտք կամ ում հաշվից կատարվում է ելք, իսկ հաշվին մուտք կամ հաշվից ելք իրականացնող անձը նշվում է «Գործարքի մյուս կողմ» դաշտում:
«Լիազորված անձ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման իրավաբանական անձ, պետական մարմին կամ համայնք հաճախորդի դեպքում, ինչպես նաև ֆիզիկական անձ հաճախորդի դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը լիազորված անձի միջոցով կատարվելու պարագայում: «Լիազորված անձ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 47, 48, 50-73 կետերով սահմանված կարգով:
«Իրական շահառու» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության դեպքում:
«Իրական շահառու»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 47, 49-68 կետերով սահմանված կարգով:

side_section

46*

Գործարքի կողմը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կողմը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 11 ցանկից:

side_type

47*

Գործարքի կողմի տեսակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կողմի տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 12 ցանկից, իսկ լիազորված անձի դեպքում՝ սույն հավելվածի Աղյուսակ 9 ցանկից:

side_subtype

48

Լիազորող անձ

թիվ

1-ից մինչև հաճա- խորդնե-րի առավե-լագույն քանակը

Այո

Այո

Լրացվում է այն հաճախորդի ծրագրային հղման համարը, ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:

auth_clients

49*

Իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում են գործարքի կամ գործարար հարաբերության, գործարքի կողմերի և իրական շահառուի միջև առկա կապի վերաբերյալ մանրամասները:

ben_information

50*

Անուն (անվանում)

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ համայնքի անվանումը: Ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը լրացվում է այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում/ պետական գրանցման վկայականում:

first_name

51*

Ազգանունը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը՝ 50-րդ կետում նշված կարգով:

last_name

52

Հայրանունը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը՝ 50-րդ կետում նշված կարգով:

family_name

53*

Ծննդյան ամսաթիվը

ամսա-թիվ

10

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

dob

54*

Բնակության վայր (գտնվելու վայր)

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը)
Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը)

address

55*

Բնակության քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի քաղաքը կամ գյուղը
Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի քաղաքը կամ գյուղը

city

56*

Բնակության մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի մարզը:
Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի մարզը:

region

57*

Բնակության երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի երկիրը:
Պետական մարմնի կամ համայնքի դեպքում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի գտնվելու վայրի երկիրը:
Երկիրը ընտրվում է սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից:

country

58

Գրանցման հասցեն

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_address

59

Գրանցման քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_city

60

Գրանցման մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_region

61

Գրանցման երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից

r_country

62*

Քաղաքացիությունը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից:

citizenship

63

Հանրային ծառայությունների համարանիշը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը

socialnum

64*

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնություն) հաստատող այլ փաստաթուղթը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 7 ցանկից:

doc_type

65*

Փաստաթղթի սերիան և համարը

տեքստ

մինչև 16

Այո

Այո

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նշված է փաստաթղթում:

doc_number

66*

Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը

ամսա-թիվ

10

Այո

Այո

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի տրամադրման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

date_of_issue

67*

Ում կողմից է տրամադրվել

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթուղթը:

giver

68*

Փաստաթղթի վավերականության ժամկետը

ամսա-թիվ

10

Այո

Այո

Լրացվում է այն տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd), երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:

expire_date

69*

Կազմակերպական-իրավական ձևը

թիվ

 

Այո

Այո

Լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 8 ցանկից:

leg_org_form

70*

Այլ կազմակերպական-իրավական ձև

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է, եթե «Կազմակերպական-իրավական ձևը» դաշտում նշվել է «Այլ»: Օտարերկրյա պետական մարմնի կամ համայնքի կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

other_leg_org_form

71*

Անհատականացման (հաշվառման) համարը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը

st_reg_number

72*

ՀՎՀՀ

տեքստ

մինչև 256 (ռեզի-դենտ իրավա-բանա-կան անձի դեպքում 8 նիշ)

Այո

Այո

Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նշված է նույնականացման փաստաթղթում:

tax_pay_number

73*

Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը

manager_name

74*

Բանկային հաշվի համարը կամ եզակի հղման համարը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է բանկային հաշվի համարը: «Անհաշիվ փոխանցում» կամ «Անհաշիվ ստացում» նշելու դեպքում լրացվում է եզակի հղման համարը:

bank_account

75*

Բանկի/դրամական փոխանցման համակարգի անվանում

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն բանկի/դրամական փոխանցման համակարգի անվանումը, որտեղ սպասարկվում է «Բանկային հաշվի համարը կամ եզակի հղման համարը» դաշտում լրացված հաշվի համարը կամ եզակի հղման համարը:

bank

76*

Բանկի երկիր

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է այն երկիրը, որտեղ գրանցված է «Բանկի անվանում» դաշտում նշված բանկը, իսկ գործարքը բանկի մասնաճյուղում կատարվելու դեպքում նշվում է մասնաճյուղի գրանցման երկիրը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից:

country_bank

77

Բանկի BIC (SWIFT) կոդը կամ BankMail համակարգում եզակի նույնականացման համար

տեքստ

մինչև 16

Այո

Ոչ

Լրացվում է «Բանկի անվանում» դաշտում նշված օտարերկրյա բանկի BIC (SWIFT) կոդը կամ ներպետական բանկի BankMail համակարգում եզակի նույնականացման համարը:

bic

78*

Կանխարգելիչ գործողություններ

բաժին

 

Այո

Ոչ

 

susp

79*

Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը, մերժումը կամ դադարեցումը, գույքի սառեցումը

թիվ

1

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման, իրականացման մերժման, դադարեցման կամ գույքի սառեցման վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 10 ցանկից:
Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման դեպքում պարտադիր լրացման են ենթակա 80-82 կետերը, մերժման կամ դադարեցման դեպքում 80-րդ կետը, իսկ գույքի սառեցման դեպքում՝ 80-րդ, 81-րդ կետերը:

susp_status

80

Կասեցման
/մերժման կամ դադարեցման
/սառեցման պատճառը

տեքստ

մինչև 256

Այո

Ոչ

Լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու, կամ դրա իրականացումը մերժելու կամ դադարեցնելու համար

description

81

Կասեցման
/սառեցման ամսաթիվը

Ամսա-թիվ

10

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման կամ գույքի սառեցման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

freeze_date

82

Կասեցման ժամկետը

թիվ

1-5

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման ժամկետը:

duration

*-ով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:

*-ով չնշված կետերը ենթակա են պարտադիր լրացման սույն Հավելվածի «Լրացման կարգ» սյունակում նշված պայմանների առկայության դեպքում:

 

XML ՍԽԵՄԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

ԿԱՆԽԻԿ

1

ԱՆԿԱՆԽԻԿ

0

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԱՐԺՈՒՅԹՆԵՐ

UAE DIRHAM

AED

AFGHANI

AFN

LEK

ALL

ARMENIAN DRAM

AMD

NETHERLANDS ANTILLEAN GUILDER

ANG

KWANZA

AOA

ARGENTINE PESO

ARS

AUSTRALIAN DOLLAR

AUD

ARUBAN FLORIN

AWG

AZERBAIJANIAN MANAT

AZN

CONVERTIBLE MARK

BAM

BARBADOS DOLLAR

BBD

TAKA

BDT

BULGARIAN LEV

BGN

BAHRAINI DINAR

BHD

BURUNDI FRANC

BIF

BERMUDIAN DOLLAR

BMD

BRUNEI DOLLAR

BND

BOLIVIANO

BOB

MVDOL

BOV

BRAZILIAN REAL

BRL

BAHAMIAN DOLLAR

BSD

NGULTRUM

BTN

PULA

BWP

BELARUSSIAN RUBLE

BYR

BELIZE DOLLAR

BZD

CANADIAN DOLLAR

CAD

CONGOLESE FRANC

CDF

WIR EURO

CHE

SWISS FRANC

CHF

WIR FRANC

CHW

UNIDAD DE FOMENTO

CLF

CHILEAN PESO

CLP

YUAN RENMINBI

CNY

COLOMBIAN PESO

COP

UNIDAD DE VALOR REAL

COU

COSTA RICAN COLON

CRC

PESO CONVERTIBLE

CUC

CUBAN PESO

CUP

CAPE VERDE ESCUDO

CVE

CZECH KORUNA

CZK

DJIBOUTI FRANC

DJF

DANISH KRONE

DKK

DOMINICAN PESO

DOP

ALGERIAN DINAR

DZD

EGYPTIAN POUND

EGP

NAKFA

ERN

ETHIOPIAN BIRR

ETB

EURO

EUR

FIJI DOLLAR

FJD

FALKLAND ISLANDS POUND

FKP

POUND STERLING

GBP

LARI

GEL

GHANA CEDI

GHS

GIBRALTAR POUND

GIP

DALASI

GMD

GUINEA FRANC

GNF

QUETZAL

GTQ

GUYANA DOLLAR

GYD

HONG KONG DOLLAR

HKD

LEMPIRA

HNL

CROATIAN KUNA

HRK

GOURDE

HTG

FORINT

HUF

RUPIAH

IDR

NEW ISRAELI SHEQEL

ILS

INDIAN RUPEE

INR

IRAQI DINAR

IQD

IRANIAN RIAL

IRR

ICELAND KRONA

ISK

JAMAICAN DOLLAR

JMD

JORDANIAN DINAR

JOD

YEN

JPY

KENYAN SHILLING

KES

SOM

KGS

RIEL

KHR

COMORO FRANC

KMF

NORTH KOREAN WON

KPW

WON

KRW

KUWAITI DINAR

KWD

CAYMAN ISLANDS DOLLAR

KYD

TENGE

KZT

KIP

LAK

LEBANESE POUND

LBP

SRI LANKA RUPEE

LKR

LIBERIAN DOLLAR

LRD

LOTI

LSL

LITHUANIAN LITAS

LTL

LATVIAN LATS

LVL

LIBYAN DINAR

LYD

MOROCCAN DIRHAM

MAD

MOLDOVAN LEU

MDL

MALAGASY ARIARY

MGA

DENAR

MKD

KYAT

MMK

TUGRIK

MNT

PATACA

MOP

OUGUIYA

MRO

MAURITIUS RUPEE

MUR

RUFIYAA

MVR

KWACHA

MWK

MEXICAN PESO

MXN

MEXICAN UNIDAD DE INVERSION (UDI)

MXV

MALAYSIAN RINGGIT

MYR

MOZAMBIQUE METICAL

MZN

NAMIBIA DOLLAR

NAD

NAIRA

NGN

CORDOBA ORO

NIO

NORWEGIAN KRONE

NOK

NEPALESE RUPEE

NPR

NEW ZEALAND DOLLAR

NZD

RIAL OMANI

OMR

BALBOA

PAB

NUEVO SOL

PEN

KINA

PGK

PHILIPPINE PESO

PHP

PAKISTAN RUPEE

PKR

ZLOTY

PLN

GUARANI

PYG

QATARI RIAL

QAR

NEW ROMANIAN LEU

RON

SERBIAN DINAR

RSD

RUSSIAN RUBLE

RUB

RWANDA FRANC

RWF

SAUDI RIYAL

SAR

SOLOMON ISLANDS DOLLAR

SBD

SEYCHELLES RUPEE

SCR

SUDANESE POUND

SDG

SWEDISH KRONA

SEK

SINGAPORE DOLLAR

SGD

SAINT HELENA POUND

SHP

LEONE

SLL

SOMALI SHILLING

SOS

SURINAM DOLLAR

SRD

SOUTH SUDANESE POUND

SSP

DOBRA

STD

EL SALVADOR COLON

SVC

SYRIAN POUND

SYP

LILANGENI

SZL

BAHT

THB

SOMONI

TJS

TURKMENISTAN NEW MANAT

TMT

TUNISIAN DINAR

TND

PA’ANGA

TOP

TURKISH LIRA

TRY

TRINIDAD AND TOBAGO DOLLAR

TTD

NEW TAIWAN DOLLAR

TWD

TANZANIAN SHILLING

TZS

HRYVNIA

UAH

UGANDA SHILLING

UGX

US DOLLAR

USD

US DOLLAR (NEXT DAY)

USN

US DOLLAR (SAME DAY)

USS

URUGUAY PESO EN UNIDADES INDEXADAS (URUIURUI)

UYI

PESO URUGUAYO

UYU

UZBEKISTAN SUM

UZS

BOLIVAR

VEF

DONG

VND

VATU

VUV

TALA

WST

CFA FRANC BEAC

XAF

SILVER

XAG

GOLD

XAU

BOND MARKETS UNIT EUROPEAN COMPOSITE UNIT (EURCO)

XBA

BOND MARKETS UNIT EUROPEAN MONETARY UNIT (E.M.U.-6)

XBB

BOND MARKETS UNIT EUROPEAN UNIT OF ACCOUNT 9 (E.U.A.-9)

XBC

BOND MARKETS UNIT EUROPEAN UNIT OF ACCOUNT 17 (E.U.A.-17)

XBD

EAST CARIBBEAN DOLLAR

XCD

SDR (SPECIAL DRAWING RIGHT)

XDR

CFA FRANC BCEAO

XOF

PALLADIUM

XPD

CFP FRANC

XPF

PLATINUM

XPT

SUCRE

XSU

CODES SPECIFICALLY RESERVED FOR TESTING PURPOSES

XTS

ADB UNIT OF ACCOUNT

XUA

THE CODES ASSIGNED FOR TRANSACTIONS WHERE NO CURRENCY IS INVOLVED

XXX

YEMENI RIAL

YER

RAND

ZAR

ZAMBIAN KWACHA

ZMW

ZIMBABWE DOLLAR

ZWL

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԱՓԱՆԻՇԸ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

cr1

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

cr2

ԱՅԼ

cr3

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ, ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐ

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ

ԿՈԴ

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՏԵՍԱԿ

ԿՈԴ

ՆՊԱՏԱԿԻ ԿՈԴ

ԱՎԱՆԴ

101107

ՑՊԱՀԱՆՋ ԱՎԱՆԴ

101101

-

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ

101102

-

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ

101214

-

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

101103

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ

101201

101401
101402
101404
101407
101403
101406
101409

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՎ ՍՏԱՑՈՒՄ

101202

ԱՆՀԱՇԻՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ

101203

ԱՆՀԱՇԻՎ ՍՏԱՑՈՒՄ

101204

ԿԱՆԽԻԿ ՄՈՒՏՔ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՀԱՇՎԵՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ

101207

ԿԱՆԽԻԿ ԵԼՔ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ՀԱՇՎԵՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ

101208

ԿԱՆԽԻԿ ՄՈՒՏՔ ՀԱՇՎԵՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ

101205

101409

ԿԱՆԽԻԿ ԵԼՔ ՀԱՇՎԵՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ

101206

101409

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

101106

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

101209

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՕՏԱՐՈՒՄ

101210

-

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

101211

-

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ

101212

-

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

101213

-

ԱՅԼ

101215

-

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐ

101108

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

101216

-

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

101217

-

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄ

101218

-

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

101219

-

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՄ ՆՈՐ ԴԱՍԻ (ՏԵՍԱԿԻ) ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

101220

-

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԵՏԳՆՈՒՄ

101221

-

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՐՈՒՄ

101222

-

ԱՅԼ

101215

-

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԿՈՒՄ

101104

-

-

-

ԱՅԼ

101105

-

-

-

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

ԳՈՒՅՔԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ

101401

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ

101402

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

101404

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

101407

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

101403

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

101406

ԱՅԼ

101409

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԵՐԿՐՆԵՐ

AFGHANISTAN

AF

ALAND ISLANDS

AX

ALBANIA

AL

ALGERIA

DZ

AMERICAN SAMOA

AS

ANDORRA

AD

ANGOLA

AO

ANGUILLA

AI

ANTARCTICA

AQ

ANTIGUA AND BARBUDA

AG

ARGENTINA

AR

ARMENIA

AM

ARUBA

AW

AUSTRALIA

AU

AUSTRIA

AT

AZERBAIJAN

AZ

BAHAMAS

BS

BAHRAIN

BH

BANGLADESH

BD

BARBADOS

BB

BELARUS

BY

BELGIUM

BE

BELIZE

BZ

BENIN

BJ

BERMUDA

BM

BHUTAN

BT

BOLIVIA, PLURINATIONAL STATE OF

BO

BONAIRE, SINT EUSTATIUS AND SABA

BQ

BOSNIA AND HERZEGOVINA

BA

BOTSWANA

BW

BOUVET ISLAND

BV

BRAZIL

BR

BRITISH INDIAN OCEAN TERRITORY

IO

BRUNEI DARUSSALAM

BN

BULGARIA

BG

BURKINA FASO

BF

BURUNDI

BI

Cթ'TE D'IVOIRE

CI

CAMBODIA

KH

CAMEROON

CM

CANADA

CA

CAPE VERDE

CV

CAYMAN ISLANDS

KY

CENTRAL AFRICAN REPUBLIC

CF

CHAD

TD

CHILE

CL

CHINA

CN

CHRISTMAS ISLAND

CX

COCOS (KEELING) ISLANDS

CC

COLOMBIA

CO

COMOROS

KM

CONGO

CG

CONGO, THE DEMOCRATIC REPUBLIC OF THE

CD

COOK ISLANDS

CK

COSTA RICA

CR

CROATIA

HR

CUBA

CU

CURAթ‡AO

CW

CYPRUS

CY

CZECH REPUBLIC

CZ

DENMARK

DK

DJIBOUTI

DJ

DOMINICA

DM

DOMINICAN REPUBLIC

DO

ECUADOR

EC

EGYPT

EG

EL SALVADOR

SV

EQUATORIAL GUINEA

GQ

ERITREA

ER

ESTONIA

EE

ETHIOPIA

ET

FALKLAND ISLANDS (MALVINAS)

FK

FAROE ISLANDS

FO

FIJI

FJ

FINLAND

FI

FRANCE

FR

FRENCH GUIANA

GF

FRENCH POLYNESIA

PF

FRENCH SOUTHERN TERRITORIES

TF

GABON

GA

GAMBIA

GM

GEORGIA

GE

GERMANY

DE

GHANA

GH

GIBRALTAR

GI

GREECE

GR

GREENLAND

GL

GRENADA

GD

GUADELOUPE

GP

GUAM

GU

GUATEMALA

GT

GUERNSEY

GG

GUINEA

GN

GUINEA-BISSAU

GW

GUYANA

GY

HAITI

HT

HEARD ISLAND AND MCDONALD ISLANDS

HM

HOLY SEE (VATICAN CITY STATE)

VA

HONDURAS

HN

HONG KONG

HK

HUNGARY

HU

ICELAND

IS

INDIA

IN

INDONESIA

ID

IRAN, ISLAMIC REPUBLIC OF

IR

IRAQ

IQ

IRELAND

IE

ISLE OF MAN

IM

ISRAEL

IL

ITALY

IT

JAMAICA

JM

JAPAN

JP

JERSEY

JE

JORDAN

JO

KAZAKHSTAN

KZ

KENYA

KE

KIRIBATI

KI

KOREA, DEMOCRATIC PEOPLE'S REPUBLIC OF

KP

KOREA, REPUBLIC OF

KR

KUWAIT

KW

KYRGYZSTAN

KG

LAO PEOPLE'S DEMOCRATIC REPUBLIC

LA

LATVIA

LV

LEBANON

LB

LESOTHO

LS

LIBERIA

LR

LIBYA

LY

LIECHTENSTEIN

LI

LITHUANIA

LT

LUXEMBOURG

LU

MACAO

MO

MACEDONIA, THE FORMER YUGOSLAV REPUBLIC OF

MK

MADAGASCAR

MG

MALAWI

MW

MALAYSIA

MY

MALDIVES

MV

MALI

ML

MALTA

MT

MARSHALL ISLANDS

MH

MARTINIQUE

MQ

MAURITANIA

MR

MAURITIUS

MU

MAYOTTE

YT

MEXICO

MX

MICRONESIA, FEDERATED STATES OF

FM

MOLDOVA, REPUBLIC OF

MD

MONACO

MC

MONGOLIA

MN

MONTENEGRO

ME

MONTSERRAT

MS

MOROCCO

MA

MOZAMBIQUE

MZ

MYANMAR

MM

NAGORNO-KARABAKH REPUBLIC

NK

NAMIBIA

NA

NAURU

NR

NEPAL

NP

NETHERLANDS

NL

NEW CALEDONIA

NC

NEW ZEALAND

NZ

NICARAGUA

NI

NIGER

NE

NIGERIA

NG

NIUE

NU

NORFOLK ISLAND

NF

NORTHERN MARIANA ISLANDS

MP

NORWAY

NO

OMAN

OM

PAKISTAN

PK

PALAU

PW

PALESTINE, STATE OF

PS

PANAMA

PA

PAPUA NEW GUINEA

PG

PARAGUAY

PY

PERU

PE

PHILIPPINES

PH

PITCAIRN

PN

POLAND

PL

PORTUGAL

PT

PUERTO RICO

PR

QATAR

QA

Rթ‰UNION

RE

ROMANIA

RO

RUSSIAN FEDERATION

RU

RWANDA

RW

SAINT BARTHթ‰LEMY

BL

SAINT HELENA, ASCENSION AND TRISTAN DA CUNHA

SH

SAINT KITTS AND NEVIS

KN

SAINT LUCIA

LC

SAINT MARTIN (FRENCH PART)

MF

SAINT PIERRE AND MIQUELON

PM

SAINT VINCENT AND THE GRENADINES

VC

SAMOA

WS

SAN MARINO

SM

SAO TOME AND PRINCIPE

ST

SAUDI ARABIA

SA

SENEGAL

SN

SERBIA

RS

SEYCHELLES

SC

SIERRA LEONE

SL

SINGAPORE

SG

SINT MAARTEN (DUTCH PART)

SX

SLOVAKIA

SK

SLOVENIA

SI

SOLOMON ISLANDS

SB

SOMALIA

SO

SOUTH AFRICA

ZA

SOUTH GEORGIA AND THE SOUTH SANDWICH ISLANDS

GS

SOUTH SUDAN

SS

SPAIN

ES

SRI LANKA

LK

SUDAN

SD

SURINAME

SR

SVALBARD AND JAN MAYEN

SJ

SWAZILAND

SZ

SWEDEN

SE

SWITZERLAND

CH

SYRIAN ARAB REPUBLIC

SY

TAIWAN, PROVINCE OF CHINA

TW

TAJIKISTAN

TJ

TANZANIA, UNITED REPUBLIC OF

TZ

THAILAND

TH

TIMOR-LESTE

TL

TOGO

TG

TOKELAU

TK

TONGA

TO

TRINIDAD AND TOBAGO

TT

TUNISIA

TN

TURKEY

TR

TURKMENISTAN

TM

TURKS AND CAICOS ISLANDS

TC

TUVALU

TV

UGANDA

UG

UKRAINE

UA

UNITED ARAB EMIRATES

AE

UNITED KINGDOM

GB

UNITED STATES

US

UNITED STATES MINOR OUTLYING ISLANDS

UM

URUGUAY

UY

UZBEKISTAN

UZ

VANUATU

VU

VENEZUELA, BOLIVARIAN REPUBLIC OF

VE

VIET NAM

VN

VIRGIN ISLANDS, BRITISH

VG

VIRGIN ISLANDS, U.S.

VI

WALLIS AND FUTUNA

WF

WESTERN SAHARA

EH

YEMEN

YE

ZAMBIA

ZM

ZIMBABWE

ZW

NO VALUE

NV

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ԱՆՁՆԱԳԻՐ

AND

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ

ZIG

ՀՀ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵU ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

NGN

ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

CVK

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ

PVK

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

PCP

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

OTA

ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

AHP

ՀՀ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ

HHA

ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

KAC

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ

NID

ԱՂՅՈՒՍԱԿ 8. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

1

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

2

ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

3

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

4

ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

5

ԼԻԱԿԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

6

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

7

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

8

ՀԻՄՆԱԴՐԱՄ

9

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ

10

ԱՅԼ

11

ԱՌԿԱ ՉԷ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

12

ԱՂՅՈՒՍԱԿ 9. ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

2

ԱՂՅՈՒՍԱԿ 10.ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ (ԿԱՍԵՑՈՒՄ, ՄԵՐԺՈՒՄ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ, ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ)

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ

1

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ

2

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

3

ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

4

ԱՌԿԱ ՉԷ

5

ԱՂՅՈՒՍԱԿ 11. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ

ՀԱՃԱԽՈՐԴ

1

ԳՈՐԾԱՐՔԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄ

4

ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

2

ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

3

ԱՂՅՈՒՍԱԿ 12. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

2

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

3

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

4

ԱՂՅՈՒՍԱԿ 13. ԱՅՈ/ՈՉ

ԱՅՈ

1

ՈՉ

2

ԱՂՅՈՒՍԱԿ 14. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

1

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

2

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

3

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄ

4

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄ

5

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ

6

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄ

7

ԱՅԼ

8

ԱՂՅՈՒՍԱԿ 15. ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

ԿՐԵԴԻՏԱԳՐՎԱԾ

1

ՉԿՐԵԴԻՏԱԳՐՎԱԾ

2

ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ

3

ԱՂՅՈՒՍԱԿ 16. ԱՎԱՆԴԻ ՄՈՒՏՔ/ԵԼՔ

ՄՈՒՏՔ

1

ԵԼՔ

2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2020, թիվ 90-Ն 13.06.2020, թիվ 75-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան