Գլխավոր տեղեկություն
Номер
N 1219-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.06.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.11.12/67(657) Հոդ.1158
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2008
Дата вступления в силу
13.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1219-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.06.20 N 993-Ն)

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 18.06.20 N 993-Ն)

1. Հաստատել ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.06.20 N 993-Ն)

2. Ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների շրջանառության կարգը և պահման ժամկետները:

(2-րդ կետը փոփ. 18.06.20 N 993-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 4

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 18.06.20 N 993-Ն)

 

NN
ը/կ

Հրազենի անվանումը

Պահեստամասերի անվանումները

Սարքավորումների անվանումները

Օժանդակ միջոցների անվանումները

1

2

3

4

5

1.

Մակարովի ատրճանակ

բռնակ
ձգան
փակաղակի
արգելակիչ
մարտական
զսպանակ
հետադարձ
զսպանակ
նշանոց
զարկան
արտանետիչ
ապահովիչ

փամփշտատուփ
մաքրիչ

կաշվե պատյան
կաշվե փոկ

2.

Ստեչկինի ավտոմատ գնդացիր (ՍԱԳ)

բռնակ
ձգան
փակաղակի կանգ
մարտական զսպանակ
հետադարձ զսպանակ
նշանոց
զարկան
արտանետիչ
ապահովիչ

փամփշտատուփ
մաքրիչ

կաշվե պատյան
փայտե պատյան

3.

Կալաշնիկովի ինքնաձիգ

բռնակի միացնող պտուտակ
ապահովիչ
փողի պահպանակի օղակ
փողի պահպանակ
զարկան
արտանետիչ
խզակոթ
փողակալ
բռնակ
փակաղակ
փողատուփի կափարիչ
հետադարձ զսպանակ

կաշվե փոկ
պիտույքների պահատուփ
խոզանակ
յուղաման
շամփուր
պահեստատուփ
բոցակլանիչ
գլխադիր
տակտիկական խլացուցիչ
կալիմատորային նշանոց
զենքի լուսարձակ

ուսագոտի
պահեստատուփի պայուսակ

4.

Դիպուկահար հրացան

բռնակի միացնող պտուտակ
ապահովիչ
փողի պահպանակի օղակ
փողի պահպանակ
զարկան
արտանետիչ
խզակոթ
փողակալ
բռնակ
փակաղակ
փողատուփի կափարիչ

կաշվե փոկ
պիտույքների պահատուփ
խոզանակ
յուղաման
նշանառման սարք
շամփուր
պահեստատուփ
օպտիկական նշանոց
տակտիկական խլացուցիչ
բոցակլանիչ

պահեստատուփի պայուսակ
ուսագոտի

5.

7.62 մմ, 5,45 մմ տրամաչափի` Կալաշնիկովի ձեռքի գնդացիր (ԿՁԳ)

խզակոթ (միայն ԿՁԳ-ի համար)
ապահովիչ
փողակալ
փողատուփի կափարիչ
բռնակ
բռնակի միացնող պտուտակ
փակաղակ
զարկան
արտանետիչ
հետադարձ զսպանակ

պիտույքների պահատուփ
շամփուր
փամփշտատուփ՝ 40 փամփուշտի համար
փամփշտատուփ՝ կլոր՝ 75 փամփուշտի համար
երկգլխանի յուղաման
կալիմատորային նշանոց
զենքի լուսարձակ

ամրագոտի
փամփշտատուփի (40 փամփուշտի համար) պայուսակ
փամփշտատուփի (75 փամփուշտի համար) պայուսակ
գնդացրի պատյան (միայն ԿՁԳ-ի համար)

6.

Ձեռքի հակատանկային նռնականետ

զարկան
մարտական զսպանակ
ապահովիչ
ֆիքսատորի զսպանակ

աչքի դիտախողովակ
պտուտակահան-բանալի
հարվածաձգանային մեխանիզմ
նշանոցի ստուգման սարք
բանալի
նռնականետի մաքրիչ

ամրագոտի` պատյանով
ուսագոտի
նռնակի պայուսակ

(հավելվածը խմբ. 18.06.20 N 993-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան