ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի այն ապահովադիրները, որոնք, առանց ընթացիկ պարտավորություններ առաջացնելու, մինչև 1999 թվականի փետրվարի 1-ը կմարեն 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ժամկետանց պարտքերի 50 տոկոսը, իսկ մնացածը` մինչև 1999 թվականի մարտի 1-ը, ազատվում են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները չկատարելու համար հաշվարկված և 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված տույժերից:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|