ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2020 թվականի N 534-Ա
ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 30-ի N 1016-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1167-Ա որոշմամբ չեղարկված՝ Թուրքմենստան այցի համար ձեռք բերված ավիատոմսի գծով առաջացած 375,900 դրամ կրեդիտորական պարտքը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 5 Երևան |