Գլխավոր տեղեկություն
Номер
N 76-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.05.2020-15.10.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.01.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.02.2019
Дата вступления в силу
13.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2019 թվականի N 76-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 153-Ն, 2017 թվականի մարտի 30-ի N 426-Ն, 2017 թվականի մայիսի 11-ի N 503-Ն, 2017 թվականի մայիսի 18-ի N 571-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետարան-ներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներով ստեղծված և Հայաստանի Հանրապետության համայնքներին նվիրաբերվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետներին՝ մինչև 2020 թվականի հունիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել գույքի` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով նվիրաբերության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` համայնքների միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 30.04.20 N 669-Ա)

3. Առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին գազամատակարարման օբյեկտների մասով, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. փետրվարի 12

Երևան

         

             

         

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 31-ի N 76-Ա որոշման

       

Ց Ա Ն Կ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

      

NN
ը/կ

Մարզի անվանումը

Օբյեկտի անվանումը

Կառույցի արժեքը(հազ. դրամ)

1.

Արագածոտն

Արագածոտնի համայնքի խմելու ջրի ներքին ցանց

3,181.2

Սուսերի համայնքի փողոցային լուսավորության ցանց

1,572.0

Վերին Բազմաբերդի համայնքի փողոցային լուսավորության ցանց

3,360.0

Դավթաշենի համայնքի փողոցային լուսավորության ցանց

2,706.0

Հարթավանի փողոցային լուսավորության ցանց

2,736.0

Քուչակի փողոցային լուսավորության ցանց

3,672.0

Աղձքի համայնքի փողոցային լուսավորության ցանց

2,000.4

Նոր Ամանոսի համայնքի փողոցային լուսավորության ցանց

2,010.0

2.

Գեղարքունիք

Կարմիր գյուղի համայնքի գազատարի ներքին ցանց

18,922.0

Վաղաշենի համայնքի «Օստներ» կոչվող նորակառույց թաղամասի գազիֆիկացման համակարգ

13,410.0

Լիճքի համայնքի տնամերձերի ոռոգման ցանց

38,490.0

Սեմյոնովկայի համայնքի արտաքին լուսավորության ցանց

3,574.0

Կարճաղբյուրի համայնքի արտաքին լուսավորության ցանց

4,971.0

3.

Լոռի

Հագվիի հանդիսությունների սրահ

31,819.4

Օձունի համայնքի 31-րդ փողոցի կոյուղագիծ

19,046.8

Հաղպատի խմելու ջրագծի ներքին ցանց

21,354.2

Ալավերդիի համայնքի Սանահին թաղամասի գազիֆիկացման համակարգ

6,160.5

Արջուտի համայնքի փողոցների լուսավորության ցանց

4,995.2

Վահագնի համայնքի սելավատար

6,399.6

4.

Կոտայք

Քասախի համայնքի նոր թաղամասի գազիֆիկացման համակարգ

11,310.0

Արամուսի համայնքի նոր թաղամասի գազիֆիկացման համակարգ

9,776.0

Լեռնանիստի համայնքի փողոցային լուսավորության ցանց

6,277.0

Սոլակի համայնքի փողոցային լուսավորության ցանց

6,277.0

Աբովյանի համայնքի արտաքին ջրահեռացման համակարգ

29,588.0

5.

Վայոց ձոր

Ելփինի համայնքի փողոցային լուսավորության ցանց

2.843.0

Աղավնաձոր բնակավայրի մեկ թաղամասի գազիֆիկացման ընդլայնված համակարգ

7.066.0

Թառաթումբ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների փլվածքի հատվածում հենապատեր

8.676.0

Նոր Ազնաբերդ բնակավայրի ոռոգման ջրագծի ցանց

3.812.0

Զառիթափ բնակավայրի ոռոգման ջրագծի ցանց

9.211.0

Զառիթափ բնակավայրի խաղահրապարակ

4.175.6

Խնձորուտ բնակավայրի խաղահրապարակ

2.544.4

Բարձրունի բնակավայրի խաղահրապարակ

2.623.6

Սերս բնակավայրի խաղահրապարակ

1.736.8

(հավելվածը խմբ. 30.04.20 N 669-Ա)

               

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան