Գլխավոր տեղեկություն
Номер
N 642-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 05.05.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.05.2020
Дата вступления в силу
06.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 642-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու առաջարկություններ.

2) սույն որոշմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 642-Լ որոշման

 

 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակը բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելն է:

2. Միջոցառման շրջանակներում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ (այսուհետ՝ աշխատանքներ)։

3. Աշխատանքները կներառեն ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների տնկման և ծառատունկի տարածքի ցանկապատման աշխատանքները։

4. Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն սույն հավելվածի 3-րդ կետում նշված աշխատանքներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան