Գլխավոր տեղեկություն
Номер
N 234-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.04.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.04.2020
Дата вступления в силу
01.05.2020

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 234-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 17-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02591995) 2020 թվականի մարտի 25-ին կնքված N /20-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ապրիլի 20-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցում` 4,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1‑ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Իջևան քաղաքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 17-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 30

Երևան