Գլխավոր տեղեկություն
Номер
N 798-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610).1 Հոդ.681.9
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2020
Дата вступления в силу
06.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 798-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման 3-րդ հավելվածի 6.1-ին կետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը սահմանելու մասին» N 686-Ն որոշման հավելվածի 41-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի նախագահին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ջրամբարների ընթացիկ տեխնիկական վիճակի գնահատման, դրանց վերականգնման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այդ վերականգնումը ֆինանսավորող ծրագրի մշակման և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 1154-Ն որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «, այն համաձայնեցնում ջրի ազգային խորհրդի հետ» բառերը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների փուլային ծրագրի պարբերաբար թարմացման կարգը և միջոցառումների իրականացման փուլային ծրագիրը հաստատելու մասին» N 33-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել`

ա. 1-ին տողի 2-րդ սյունակի 2-րդ կետը,

բ. 3-րդ տողը.

2) 6-րդ տողի 6-րդ սյունակից հանել «ջրի ազգային խորհրդի վեճերը լուծող հանձնաժողովի դերի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների մշակում», իսկ 7-րդ սյունակից՝ «2021 թ․ հունիս» բառերը։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 240-Ն որոշման N 1 հավելվածից հանել 14-րդ կետի «նոր հորատանցքի հորատման ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում, իսկ» և 15-րդ կետի «` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ձկնաբուծության զարգացման ծրագրերի» բառերը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան