Գլխավոր տեղեկություն
Номер
N 47
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.2020-22.04.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Հատուկ թողարկում
Принят
Պարետ
Дата принятия
21.04.2020
Подписан
Պարետ
Дата подписания
21.04.2020
Дата вступления в силу
21.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի, 2020 թ. N 47

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի` 2020 թվականի ապրիլի 14-ի N 952-Ա և N 953-Ա, 2020 թվականի ապրիլի 17-ի N 1024-Ա և N 1046-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 16-19-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Եվա և Սյուզի» ՍՊԸ՝ ք. Երևան, Մաշտոցի 27.

2) «Պարույր Ռուբենյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 13/24.

3) «Մոստովիկ» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Այնթափ համայնք.

4) «Արարատ-Ճանշին» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 21-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան