ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2020 թվականի N 596-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 596-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհերի) սովորողներին, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
2. Միջոցառման շահառու են հանդիսանում`
1) սույն հավելվածի ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (այսուհետ՝ ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս.
2) սույն հավելվածի ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս.
3) պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները (ուսանողական վարկերի մասով)։
3. Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով.
2) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)՝
ա. մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում,
բ. բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում։
Ընդ որում, այն սովորողները, ովքեր մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը (սպասարկմանը).
3) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում՝ վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում։
4. Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված սովորողներին հատկացվում է փոխհատուցում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով.
2) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել հաջորդ կիսամյակի (կիսամյակների) ուսման վարձի դիմաց կատարված վճարում։
5. Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված սովորողներին 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների կողմից հատկացված գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։
6. Սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված սովորողները ներառվում են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշմամբ հավանության արժանացած ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագրով պետության կողմից սուբսիդավորվող ծրագրում՝ վարկերի տրամադրման նոր պայմաններով։ Այն սովորողներին, որոնց՝
1) հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 և ավել տոկոս, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս.
2) հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս.
3) հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 և ավել տոկոս և մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել են պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս.
4) հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է և մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել է պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
7. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում չեն գործելու Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետով նախատեսված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները:
Ց Ա Ն Կ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
2. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ |
3. «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ |
4. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ |
5. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ |
6. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ |
7. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ |
8. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ |
9. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ |
10. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ |
11. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ |
12. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ |
13. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ |
14. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ |
15. «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ |
16. «Գավառի պետական համալսարան» հիմնադրամ |
17. «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ |
18. «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ |
19. «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ |
20. «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ |
21. «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |