Գլխավոր տեղեկություն
Номер
N 621-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 28.04.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2020
Дата вступления в силу
29.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2020 թվականի N 621-Լ

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-502-04.03.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 27

Երևան

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-502-04.03.2020-ԱՍ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակել 65 տարին լրանալու դեպքում՝ անկախ այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածից:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կենսաթոշակը, որպես անձի համար սահմանված արտոնություն, նշանակվում և վճարվում է որոշակի ժամանակահատված որոշակի պաշտոններ զբաղեցրած անձանց:

Օրենքով Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոնը առնվազն հինգ տարի զբաղեցնելու վերաբերյալ դրույթը համապատասխանում է Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը առնվազն մեկ սահմանադրական ժամկետ զբաղեցնելու վերաբերյալ դրույթին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերագույն խորհուրդը գործել է մինչև Սահմանադրության ընդունումը, իսկ նրա գործողության ժամկետը կազմել է 5 տարի (1990-1995 թթ.)։

Ըստ այդմ, նախագիծն ընդունվելու դեպքում կունենանք մի վիճակ, երբ Գերագույն խորհրդի պատգամավորի համար սահմանված են ավելի բարենպաստ պայմաններ, քան Ազգային ժողովի պատգամավորի համար (քանի որ, օրինակ, Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոնը մեկ տարի զբաղեցրած անձը ձեռք կբերի կենսաթոշակի իրավունք, իսկ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը մեկ տարի զբաղեցրած անձը՝ ոչ)։

Հարկ է նկատի ունենալ, որ որոշակի պաշտոն զբաղեցնելու նվազագույն ժամանակահատվածի պահանջը սահմանված է վերը նշված օրենքով նախատեսված բոլոր դեպքերում, և միայն տվյալ պաշտոնը զբաղեցնելու փաստի հիման վրա (անկախ զբաղեցնելու ժամանակահատվածից) որևէ կատեգորիայի համար կենսաթոշակի իրավունք սահմանելը չի բխում ոլորտում վարվող քաղաքականությունից, կարծում ենք՝ որևէ կերպ հիմնավորված չէ և համահունչ չէ միջազգային պրակտիկային։

Ելնելով վերոգրյալից` նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան