Գլխավոր տեղեկություն
Номер
N 620-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2020
Дата вступления в силу
28.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2020 թվականի N 620-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆԻ Հ.1 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 64-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի ու 9-րդ և 24-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Աբովյան քաղաքի, Երիտասարդական փողոց, թիվ 22 ուսումնարան հասցեում գտնվող՝ 68071.468 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 2276.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման 2006 թվականի օգոստոսի 7-ի հ. 2118893 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աբովյանի հ.1 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աբովյանի պետական քոլեջ» (պետական գրանցման համարը՝ 11.210.02005) և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աբովյանի հ.1 արհեստագործական պետական ուսումնարան» (պետական գրանցման համարը՝ 11.210.01955) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աբովյանի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աբովյանի հ.1 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլման ձևով վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.

2) «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր.

3) «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

ա. ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը,

բ. արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի բարելավման ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը,

գ. ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,

դ. բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը,

ե. սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը,

զ. ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

4. «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

5. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

6. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման մասին պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը՝ կազմակերպության միջոցների հաշվին:

8. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աբովյանի հ.1 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2006 թվականի հուլիսի 25-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 25/006 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աբովյանի հ.1 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աբովյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի մարտի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 45/0013 պայմանագրում սույն որոշումից բխող պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. ապրիլի 27

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան