ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 844-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածը, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 6-րդ հոդվածը, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման`
ա. 1-ին կետում և N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով,
բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«6) բանկ՝ ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.
7) սոցիալական ապահովության հաշիվ` սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծնողի անվամբ բացված հատուկ հաշիվ.
8) միանվագ դրամական վճարների հաշիվ` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծնողի (սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) անվամբ բացված հատուկ հաշիվ:,
բ. 7-րդ կետի 3-րդ ենթակետը, 42-րդ կետը «հարկի» բառից հետո լրացնել «, շահութահարկի» բառով,
գ. 22.1-ին կետում «ամբողջությամբ» բառը փոխարինել «անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծնողը խնամքի նպաստի իրավունք է ունեցել» բառերով,
դ. 24-րդ և 35-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:»,
ե. 25-րդ կետում «բանկային հաշվին» բառերը փոխարինել «անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին» բառերով,
զ. 29-րդ և 36-րդ կետերում «ծնողի բանկային» բառերը փոխարինել «ծնողի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության» բառերով,
է. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Բացառությամբ սույն կարգի 34-րդ կետում նշված դեպքի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում չվճարված խնամքի նպաստը վճարվում է ծնողի կամ այլ անձի դիմումի հիման վրա՝ բանկում ծնողի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով: Այս դեպքում, եթե դիմումին կից ներկայացվում է ծնողի տված՝ խնամքի նպաստն այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը, ապա չվճարված խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է լիազորված անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցվելու միջոցով։»,
ը. 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37.1-ին կետով.
«37․1. Սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում ծնողի կամ լիազորված անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև հաշվետիրոջ (ծնողի, իսկ սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի տված՝ իր անվամբ բացված բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի գումարն անկանխիկ եղանակով վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի, իսկ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց չվճարված խնամքի նպաստի գումարն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և N 287-Ն որոշումներով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|