Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-243
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.08.1998-31.12.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.08.10/18(51)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
06.07.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.07.1998
Дата вступления в силу
20.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
6 հուլիսի 1998 թ.

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև սահմանված ամորտիզացիոն հետևյալ նվազագույն ժամկետներից`

 

ա)

շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշվածների 20 տարի

բ)

հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների շենքերի և շինությունների համար 10 տարի

գ)

չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար 3 տարի

դ)

հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար 1 տարի

ե)

այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար

5 տարի:

 

Աղետի գոտում գտնվող` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

Հոդված 2. Օրենքի 57 հոդվածի 1-ին կետի աղյուսակից հանել «տոկոսներ» բառը և աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«տոկոսներ

0»:

 

Հոդված 3. Օրենքի 69 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքներ չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ռ. Քոչարյան


Երևան
28 հուլիսի 1998 թ.
ՀՕ-243

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան