Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-237
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.08.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.08.10/18(51)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
06.07.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.07.1998
Дата вступления в силу
10.08.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
6 հուլիսի 1998 թ.

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի`

ա) 8-րդ կետի «գ» ենթակետում «520-ապատիկի» բառը փոխարինել «150-ապատիկի» բառով.

բ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով`

 

«ը) Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար բազային տուրքի 75-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենքի 31 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա» ենթակետով`

«ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում»:

Այդ կապակցությամբ հոդվածի «ա», «բ», «գ» ենթակետերը համապատասխանաբար համարել «բ», «գ», «դ» ենթակետեր:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ


Երևան
27 հուլիսի 1998 թ.
ՀՕ-237

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան