ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի`
ա) առաջին մասում «երկու միլիոն» բառերը փոխարինել «երեք միլիոն» բառերով.
բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից` այն անձինք, ովքեր հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնեն հայտարարություն` ԱԱՀ վճարող ճանաչվելու վերաբերյալ, կհամարվեն այդպիսին տվյալ հաշվետու եռամսյակում` հայտարարությունը ներկայացնելու օրվանից, և այդ եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում` անկախ այդ ժամանակահատվածում ստացած հասույթների ծավալներից:»:
Հոդված 2. Օրենքի 7 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա`
ա) պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի անհատույց փոխանցումն այլ պետական փակ բաժնետիրական ընկերություններին կամ բյուջետային հիմնարկներին (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին).
բ) հարկ վճարողների կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը.»:
Հոդված 3. Օրենքի 14 հոդվածի չորրորդ մասը «տվյալների մշակման» բառերից հետո լրացնել «, ծրագրային ապահովման իրականացման» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15 հոդվածում`
ա) 17-րդ կետում «- բանկի տրամադրության տակ մնացած գրավի իրացումից ստացված հասույթը.» նախադասությունը փոխարինել «- օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած գրավի առարկայի իրացումը` եթե վերջինս կատարվել է գրավի առարկան բանկի սեփականություն դառնալու պահից մեկ տարվա ընթացքում.» նախադասությամբ.
բ) 21-րդ կետը «ծառայությունների մատուցումը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 16 հոդվածում`
ա) 1-ին կետի երկրորդ մասից հանել «քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող» և «մաքսային մարմինների կողմից» բառերը.
բ) հոդվածից հանել 10-րդ կետը:
Հոդված 6. Օրենքի 25 հոդվածում «եռամսյակային» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանի» բառով:
Հոդված 7. Օրենքի 27 հոդվածում «եռամսյակի» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանի» բառով:
Հոդված 8. Օրենքի 32 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն օրենքի 23 և 24 հոդվածների համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:
Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը` բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:
ԱԱՀ վճարողների կողմից հարկային տեսչության համապատասխան մարմին ամսական ԱԱՀ վճարող ճանաչվելու մասին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած ձևով հայտարարություն ներկայացնելու դեպքում` հաշվետու եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում ԱԱՀ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
Հաշվետու տարվա համար ԱԱՀ-ի վճարումները կատարվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը ներառյալ:»:ուղղ.
Հոդված 9. Օրենքի 38 հոդվածի երկրորդ մասը շարադրել խմբագրությամբ`
«Սույն հոդվածով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 3 հոդվածը կիրառվում է նաև 1998 թվականին մատուցված ծրագրային ապահովման իրականացման ծառայությունների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |