Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-222
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (25.06.1998-04.01.2007)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.06.15/12(45)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.05.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.06.1998
Дата вступления в силу
25.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
11 մայիսի 1998 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) օրենքի վերնագրում, 1 և 12 հոդվածներում «պետական և հանրային» բառերը փոխարինել «պետական, հանրային և համայնքային» բառերով.

բ) օրենքի նախաբանում «և հանրային բնակարանային ֆոնդի» բառերը փոխարինել «հանրային բնակարանային ֆոնդի և համայնքային բնակարանային ֆոնդի» բառերով.

գ) օրենքի 4 հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) պետական (նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող), հանրային (նախկին կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող), ինչպես նաև համայնքային (օրենսդրությամբ համայնքներին հանձնված պետական բնակարանային ֆոնդ) ֆոնդի բնակարանները (այսուհետ` բնակարանային ֆոնդ)».

դ) օրենքի 11 հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` համայնքների ղեկավարների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից` իրենց իրավասության սահմաններում:

Համայնքների ղեկավարներն իրականացնում են համայնքի բնակարանային ֆոնդի, համայնքների վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը:

Երևան քաղաքի թաղային համայնքների բնակարանային ֆոնդի, ինչպես նաև դրանց վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` թաղային համայնքների ղեկավարների ներկայացմամբ».

ե) օրենքի 12 հոդվածի առաջին մասում «պատգամավորների համապատասխան քաղաքային խորհրդի գործադիր մարմնին, մարզպետին» բառերը փոխարինել «համապատասխան համայնքի ղեկավարին» բառերով.

զ) օրենքի 17 հոդվածը «հարկման» բառից հետո լրացնել «և պետական գրանցման» բառերով.

է) օրենքի 19 հոդվածում «պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդները» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարները» բառերով, հանել «միավորումները» բառը.

ը) օրենքի 21 հոդվածում «պետական և հանրային» բառերը փոխարինել «համապատասխան» բառով.

թ) օրենքի 26 հոդվածում «իրականացնում են պետական իշխանության տեղական մարմինները» բառերը փոխարինել «իրականացվում է» բառերով.

ժ) օրենքի 29 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 29. Սույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը: Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները հանձնվում են համայնքներին և տնօրինվում օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածով նախատեսված սեփականաշնորհման ժամկետի ավարտից հետո (1997 թվականի հունիսի 30-ը), մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից կատարված բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կարգավորելու նպատակով լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ընդունելու օրենքի ուժ ունեցող որոշումներ:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
8 հունիսի 1998 թ.
ՀՕ-222

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան