Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի, 2020 թվական N 82
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 18-ի N 472-Ա, N 473-Ա, N 474-Ա, N 477-Ա, N 479-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 20-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ Լիլիթ Սարգսյան, Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Շահումյան 97 շենքի տարածք (ՀՎՀՀ 76849628).
2) «Հենլի» ՍՊԸ, Վայոց ձորի մարզ, Վայք-Գորիս մայրուղի 5-րդ կիլոմետր.
3) «Որսկան Տարոն» ՍՊԸ, Վայոց ձորի մարզ, Վայք-Գորիս մայրուղի 5-րդ կիլոմետր.
4) «Ֆուդվեյ» ՍՊԸ, Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ.6 (ՀՎՀՀ 08913924).
5) «Վայն Ռեփաբլիկ» ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 2-49 , (ՀՎՀՀ 02636869).
6) «Քորդոբա» ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1-1տ, (ՀՎՀՀ 02652786).
7) «Իսկանդեր» ՍՊԸ, ք. Երևան Թամանյան 1/17, (ՀՎՀՀ 02684747).
8) «Սթար-ին» ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1շ. 2, (ՀՎՀՀ 00202365).
9) Ա/Ձ «Գևորգ Պողոսյան», ք. Երևան, Թամանյան 1ա. 19 նկղ, (ՀՎՀՀ 25327341).
10) «Կաֆե Հաուզ» ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1Ա 1/1 տ, (ՀՎՀՀ 01297844).
11) «Վին Տերա» ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1-3, (ՀՎՀՀ 02643607).
12) «Կասկադ Շոկոլատերիա» ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1/17 , (ՀՎՀՀ 00104555).
13) «Դռագոն Գարդեն» ՍՊԸ, ք. Երևան, Արամի 86/89 16, (ՀՎՀՀ 02660397).
14) «Դառգետ» ՍՊԸ, ք. Երևան, Արամի 72/73, (ՀՎՀՀ 02646097).
15) «Արմհուկա» ՍՊԸ, ք. Երևան, Արամի 72-38, (ՀՎՀՀ 0210775).
16) «Առ.Քեյ» ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1 տարածք 16, (ՀՎՀՀ 02634184).
17) «Պեստո» ՍՊԸ, ք. Երևան, Արամի 86/89 16, (ՀՎՀՀ 02616727).
18) Ա/Ձ «Անժելա Իլինիխ», ք. Երևան, Արամի 80, (ՀՎՀՀ 25405947).
19) «Արշակ-12» ՍՊԸ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Չարենցի 2 ա, (ՀՎՀՀ 09812074).
20) Ա/Ձ «Սամվել Բաբայան», Սյունիքի մարզ, ք. Սիսիան,Որոտան 1-2/1, (ՀՎՀՀ 79809486).
21) Ա/Ձ «Կարեն Աֆանեսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր Հանրապետության 32/1, 43/2 (ՀՎՀՀ 26541245).
22) Ա/Ձ «Հայկուհի Աճեմյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Աշտարակի խճ. 6, (ՀՎՀՀ 49602389).
23) «Ֆուդ Լայն» ՍՊԸ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր Երևանյան 17/3 (ՀՎՀՀ 02686537).
24) «Վալ Արտ Գրուպ» ՍՊԸ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի 11, (ՀՎՀՀ 01287439).
25) «Պարտեզ սերվիս» Ա/Կ, Արարատի մարզ, ք. Արտաշատ,Մայիսի 19/2, (ՀՎՀՀ 04208762).
26) Ա/Ձ «Հայկ Բաբայան», Արարատի մարզ, ք.Արտաշատ, Արազի փող., շ. 12/17 (ՀՎՀՀ 47841414).
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 22-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|