Գլխավոր տեղեկություն
Номер
N 411-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.04.2020-24.04.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 31.03.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2020
Дата вступления в силу
01.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2020 թվականի N 411-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ դրամական աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 30-ի N 411-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:

2. Միջոցառման շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում բժշկական կազմակերպությունում որպես հղի հաշվառված կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող, իսկ նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող): Միջոցառման շահառու է հանդիսանում նաև այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և չունի ամուսին (չունի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է):

(2-րդ կետը խմբ. 10.04.20 N 525-Լ, փոփ. 14.04.20 N 555-Լ)

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով:

4. Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 դրամի չափով:

(հավելվածը խմբ. 10.04.20 N 525-Լ, փոփ. 14.04.20 N 555-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան