ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 784-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 161-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից պետական օժանդակության տրամադրումից հետո տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելու կարգն ու ժամկետները` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից պետական օժանդակության տրամադրումից հետո տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելու ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվող պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով են ներկայացնում սույն որոշմամբ սահմանված կարգով և ձևով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30-օրյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 784-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից պետական օժանդակության տրամադրումից հետո տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) տեղեկատվություն ներկայացնելու կարգին ու ժամկետներին առնչվող իրավահարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք):
3. Սույն կարգի իմաստով պետական օժանդակության տրամադրման պահ է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից պետական օժանդակություն ստացողին պետական օժանդակություն տրամադրելու նպատակով ընդունված համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը կամ պետական օժանդակության տրամադրման գործողության կատարման օրը, եթե պետական օժանդակության տրամադրման համար իրավական ակտի ընդունում չի պահանջվում:
4. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պարտավոր են պետական օժանդակության տրամադրումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով ներկայացնել տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 784-Ն որոշման N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրամադրվող պետական օժանդակությունների վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացնում այն պետական մարմինը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացրել համապատասխան պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
6. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները սույն կարգի 4-րդ կետով պահանջված տեղեկատվությունը (այսուհետ՝ տեղեկատվություն) հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով՝ պատշաճ վավերացված ձևով` «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի կամ այլ համակարգով (այսուհետ՝ համակարգ), իսկ համակարգի բացակայության դեպքում՝ թղթային տարբերակով՝ պատշաճ վավերացված ձևով` կցելով էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը): Եթե տեղեկատվությունը պարունակում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի իմաստով պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ապա ներկայացվում է օրենքով սահմանված կարգով՝ թղթային տարբերակով:
7. Եթե տեղեկատվությունը պարունակում է օրենքով սահմանված կարգով պահպանման ենթակա գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ապա պետական օժանդակություն տրամադրող մարմինը դրա մասին համապատասխան նշում է կատարում՝ մատնանշելով տեղեկատվությունը որպես գաղտնիք դիտարկելու իրավական հիմքը:
8. Հանձնաժողովն իրավասու է պետական օժանդակություն տրամադրող մարմնից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում, եթե ներկայացված տեղեկատվությունն ամբողջական չէ կամ, եթե առկա են հակասություններ հանձնաժողովի մոտ առկա տեղեկատվության և պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության միջև, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում: Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պարտավոր են հանձնաժողովին ներկայացնել լրացուցիչ տեղեկատվությունը կամ պարզաբանումը՝ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով:
9. Եթե պետական օժանդակություն տրամադրող մարմինը տրամադրվող պետական օժանդակության չափի կամ արժեքի վերաբերյալ հստակ ցուցանիշ չունի, ապա կարող է ներկայացնել մոտավոր ցուցանիշ՝ նշում կատարելով այն մասին, որ այդ ցուցանիշը մոտավոր է:
10. Պետական օժանդակություն տրամադրող մարմինը և դրա պաշտոնատար անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում տեղեկատվության չներկայացման կամ ներկայացված տեղեկատվության ոչ հավաստի կամ ոչ ամբողջական լինելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 784-Ն որոշման |
Հ/հ |
Պետա-կան օժան-դակու-թյուն տրա-մադրող մարմնի անվա-նումը |
Պետա-կան օժան-դակու-թյան տրա-մադրման պահը (շարու-նակական բնույթով տրա-մադրվող պետական օժան-դակութ- յունների դեպքում՝ 1- ին անգամ տրա-մադրելու պահը) |
Տրամա-դրված պետական օժան-դակության աղբյուրը (պետական կամ համայնքի բյուջեից տրա-մադրված ֆինան-սական միջոցներ, հանրային այլ ռեսուրս-ներ) * |
Ծրագրի անվա-նումը, որի շրջա-նակում տրա-մադրվել է պետական օժան-դակու-թյուն |
Տրամա-դրված պետական օժան-դակու- թյան իրա-վական հիմքը*
|
Պետական օժան-դակու-թյան տրամա-դրման վերա-բերյալ իրա-վական ակտի համարը, ընդուն-ման տարին, ամիսը և օրը* |
Տրամադրված պետական օժանդա-կության տեսակը կամ դրսևորման ձևը (դրամա-շնորհ, թույլտվու-թյուն, իրավունքի տրամադրում, ֆինան-սական աջակցու-թյուն, օգնություն, փոխա-ռություն, վարկ, պետական տուրքի կամ հարկի տարա-ժամկետ վճարելու թույլտվու-թյուն, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգում, մաքսա-տուրքից կամ հարկային վճարից ազատում և այլն) |
Պետական օժանդա-կության տրամա-դրման նպատակի նկարա-գրությունը |
Պետական օժանդա-կություն ստանալու համար անհրաժեշտ պայման-ները |
Տարածքը (մարզ |
Ոլորտը, որի նկատմամբ կիրառելի է պետական օժանդա-կությունը* |
Տրամադրված պետական օժանդակության ընդհանուր չափը | |
Քանակը և չափման միավորը |
Արժեքը | ||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 | |
1 |
|||||||||||||
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
*Ծանոթագրություն. Եթե տրամադրվող պետական օժանդակության ձևը հարկից, տուրքից կամ պարտադիր վճարից ազատումն է, ապա նշվում է այն միջոցը (պետական բյուջե, համայնքային բյուջե կամ այլ ռեսուրս), որին պետք է ուղղվեր հարկը, տուրքը կամ վճարը, եթե չլիներ պետական օժանդակության տրամադրումը: |
|
||||||||||||
11*Ծանոթագրություն. Սույն ենթակետում նշվում է այն տարածքը (Հայաստանի Հանրապետության վարչական միավորները՝ մարզը, քաղաքը, համայնքը և այն), որի համար նախատեսված է պետական օժանդակության տրամադրումը: |
|||||||||||||
*Ծանոթագրություն. սույն ենթակետում նշվում է այն իրավական հիմքը, որը լիազորում է պետական օժանդակություն տրամադրող մարմնին տրամադրել այդ պետական օժանդակությունը: | |||||||||||||
*Ծանոթագրություն. սույն ենթակետում նշվում է այն իրավական ակտը (որոշում, հրաման և այլն), որով պետական օժանդակություն ստացողին տրվել է պետական օժանդակություն: Եթե պետական օժանդակության տրամադրման համար իրավական ակտի ընդունում նախատեսված չէ, ապա պետք է նշել այն գործողության կատարման տարին, ամիսը և օրը, ինչպես նաև նույնականացման այլ հատկանիշները (օրինակ, պայմանագրի կնքման ամսաթիվ, համար և այլն), որոնց կատարմամբ տրամադրվել է պետական օժանդակությունը: |
|||||||||||||
12*Ծանոթագրություն. Սույն ենթակետում նշվում է այն ոլորտը, որի համար նախատեսված է պետական օժանդակության տրամադրումը: | |||||||||||||
Հաշվի առնելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 161-րդ հոդվածի 3-րդ մասը՝ չեն լրացվում այն օժանդակությունները, որոնք տրամադրվում են օրենքի կամ միջազգային պայմանագրի հիման վրա՝ անորոշ թվով տնտեսավարող սուբյեկտների, և պետական օժանդակությունը տրամադրող մարմինը որևէ գնահատողական գործողություն չի իրականացնում: |
|||||||||||||
Եթե 2-21-րդ աղյուսակներով սահմանված տեղեկություններից ցանկացածը վերաբերելի չէ տրամադրված կամ շարունակվող պետական օժանդակությանը, ապա պետական օժանդակություն տրամադրող մարմինն այդ դաշտում կատարում է «վերաբերելի չէ» գրառումը: Այն դեպքերում, երբ 2-21-րդ աղյուսակներից յուրաքանչյուրով պահանջված տեղեկատվության վերաբերյալ տվյալներ առկա չեն, ապա կատարվում է «առկա չէ» գրառումը: | |||||||||||||
Սույն հավելվածի իմաստով շարունակվող պետական օժանդակություն է համարվում մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվող պետական օժանդակությունը |
Շարունակվող պետական օժանդակության դեպքում՝ տրամադրված պետական օժանդակության ընդհանուր չափը/քանակը՝ ըստ փուլերի |
Պետական օժանդա-կության տրամա-դրման ժամա-նակա-հատվածը |
Պետական օժանդակության ստացողներ |
Արդյո՞ք պետական օժանդա-կությունը նպատակա-ուղղված է անկան-խատեսելի և հրատապ լուծում պահանջող հարցերի լուծմանը կամ արտակարգ կամ ֆորս մաժորային իրա-վիճակի հետևան-քով առաջացած խնդիր-ների կարգա-վորմանը |
Արդյո՞ք առկա են տրամա-դրումից հետո պետական օժանդա-կության նկատ-մամբ վերահս-կողու-թյան մեխա-նիզմ(ներ)* |
Արդյո՞ք առկա են պետական օժանդա-կության տրամա-դրումից հետո պետական օժանդա-կության սահմա-նաչափի արդյունա-վետության գնա-հատման մեխա-նիզմներ |
Արդյո՞ք պետական օժանդա-կությունը բնութա-գրվում է ընտրողա-կանու-թյամբ * |
Արդյո՞ք պետական օժանդա-կությունը տրա-մադրվել է «առավել վաղ դիմորդն ունի առաջնա-հերթու-թյուն» սկզբունքի հիման վրա* | |||||||||||
Փաստացի տրամա-դրված չափը/ |
Յուրա-քանչյուր փուլի համար տրամա-դրված/ |
Պետական օժանդա-կության ընդհանուր չափը |
Անվանումը/ անունը, ազգանունը |
ՀՎՀՀ |
Հասցեն |
Հեռախոսա-համարը |
Գործու-նեության ոլորտը (ոլորտ-ները) | |||||||||||
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 | |||||||||||
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ | |||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
|
|
|
|
|
|
|
|
|
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
|
|
|
|
|
|
|
|
|
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
□ ԱՅՈ |
□ ՈՉ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
13*Ծանոթագրություն. Եթե պետական օժանդակությունը արտահայտված է բնեղենով, ապա նշվում է ինչպես տրամադրված օժանդակության քանակը և չափման միավորը, այնպես էլ գինը/արժեքը: Եթե պետական օժանդակությունը տրամադրվել է գումարային/արժեքային արտահայտությամբ, ապա նշվում է գինը՝ արտահայտված դրամով: |
||||||||||||||||||
18*Ծանոթագրություն. Սույն ենթակետը վերաբերում է տրամադրումից հետո պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության՝ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված մեխանիզմի կամ մեխանիզմների առկայությանը: | ||||||||||||||||||
20*Ծանոթագրություն. Սույն ենթակետը վերաբերում է այն հարցի պարզմանը, թե արդյոք պետական օժանդակության ծրագիրը կիրառելի է միայն որոշակի տարածքի (մարզի, համայնքի, այլ վարչական միավորի) կամ որոշակի ոլորտի կամ որոշակի տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, թե բոլոր տնտեսավարող սուբյեկտները կարող են դիմել պետական օժանդակության ստացման համար: | ||||||||||||||||||
21*Ծանոթագրություն. Սույն ենթակետը վերաբերում է այն հարցի պարզմանը, թե արդյոք պետական օժանդակություն տրամադրելիս ստացողի ընտրության չափանիշ է համարվել առավել վաղ հայտ ներկայացնելու հանգամանքը: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |