Գլխավոր տեղեկություն
Номер
N 254-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.05.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Дата принятия
25.05.2020
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Дата подписания
25.05.2020
Дата вступления в силу
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2020 թվականի N 254-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 49,040,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի ապրիլի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 998,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. մայիսի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 25-ի N 254-Ա

որոշման

 

«ԱՐՁԱԳԱՆՔ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՆ» ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը

Արտակարգ արձագանք նոր կորոնավիրուսային վարակին

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

 Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային Ֆեդերացիա

4.

Ծրագրի կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

 49,040,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ բնակչություն, ՀԿԽԸ կամավորներ, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.04.2020 թ – 31․05․2020 թ․

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սննդի փաթեթների և հիգիենիկ պարագաների ձեռք բերում և բաշխում՝ հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատված ցանկն ու տեխնիկական բնութագրերը, իրազեկման գործընթացներ՝ ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Նշված գործողություններն իրականացնելու համար պլանավորվում է ծախսել ընդհանուր առմամբ 49,040,000 դրամ։

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ մարզերի միայնակ տարեցների և խոցելի խմբերի այլ ներկայացուցիչների համար ձեռք բերել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ախտահանիչ նյութեր և անհատական պաշտպանական միջոցներ (27,322,000 դրամ), բնակչության իրազեկմանն ուղղված ինֆորմացիոն նյութերի տպագրություն (8,980,000 դրամ), թվով 500 կամավորների, որոնք մասնակցելու են սննդի և հիգիենիկ փաթեթների բաշխման գործընթացին, ինչպես նաև բնակչության իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներին, խրախուսում երկու ամիսների ընթացքում (7,500,000 դրամ), տրանսպորտային ծախսեր (2,121,700 դրամ)։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսերը, այդ թվում աշխատավարձ (684,000 դրամ), այլ չնախատեսված ծախսերը (2,432 300 դրամ), կազմում է 3,116,300 դրամ։

12.

 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՏԻՄ-երի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից:

ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան