ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 518-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 518-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
4822100000 |
Թելի փաթաթման թղթյա կոն |
Թղթյա բոբիններ |
կգ |
90 000 |
Չինաստան, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Բանգլադեշ, Թուրքմենիա, ՈՒզբեկսռան |
160 000 000 |
2. |
5601219000 |
Բամբակ,մանածագործական նյութերից պատրաստված արտադրանք |
Մանածագործական վատաներ,կարճ բամբակյա մանրաթել |
կգ |
2 000 000 |
Չինաստան, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Բանգլադեշ, Թուրքմենստան, ՈՒզբեկստան |
925 000 000 |
3. |
6310900000 |
Լաթեր օգտագործված կամ նոր |
Տեքստիլ և տրիկոտաժե արտադրության լաթեր |
կգ |
2 000 000 |
Չինաստան, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Բանգլադեշ, Թուրքմենստան, Ուզբեկստան |
500 000 000 |
4. |
5503300000 |
Ակրիլային մանրաթել |
Քիմիական մանրաթելեր չսանդերքագզված |
կգ |
200 000 |
Չինաստան, Կորեա, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Մալազիա, Բանգլադեշ |
150 000 000 |
5. |
5503200000 |
Պոլիէֆիրային մանրաթել |
Քիմիական մանրաթելեր, պատրաստում չանցած |
կգ |
1 000 000 |
Չինաստան, Կորեա, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Մալազիա, Բանգլադեշ |
750 000 000 |
6. |
3403110000 |
Միջոցներ տեքստիլ նյութերի ,կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար |
Քսանյութեր (միջոցներ) մանածագործական նյութերի մշակման համար |
կգ |
40 000 |
Չինաստան, Կորեա, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Մալազիա, Բանգլադեշ |
35 000 000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
2 520 000 000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|