ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի N 943-Ա
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս ՀՎՀՀ՝ 00068196) իրականացվող` 2,867,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 943-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
1. |
Ծրագրի նպատակը |
Բարեգործական օգնության տրամադրում` սննդի, կենցաղային, տնտեսական, շինարարական ապրանքների և նյութերի հատկացում, բժշկական օժանդակության, գյուղատնտեսական տեխնիկայի և ապրանքների հատկացում, ուսման վարձի հատկացում |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամ (Շվեյցարիա, Բայնվիլ ամ Զեե, Ֆելդշտրասսե 9) Գերմանիայի «ԱՄՐՈ» կազմակերպություն (Գերմանիայի Դաշնություն, Հերիշրիդ 79737, Սալփեթերերվեգ 22) Գերմանիայի «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպություն (Գերմանիայի Դաշնություն, Բադ Հոմբերգ 61350, Ֆրիդբերգերշտրասսե 101) Հոլանդիայի «Մենսենկինդերեն» բարեգործական կազմակերպություն (Հոլանդիա, Նունսպեեթ 8071, Սպորլաան 1ա) Հոլանդիայի «Սոլիդ Ռոուդ» բարեգործական հիմնադրամ (Հոլանդիա, Նիյմեգեն 6511, Այլբրախշտրատ 8) Գերմանիայի միսիոներական և զարգացման ընկերություն՝ «Սամեզենթխալ ակցիոն հոֆնունգ բեթխայբեր աբեյցգմեյնշաֆթ միսիոն ունդ ենթվիկլունգցիֆ» (Գերմանիայի Դաշնություն, Լաուպհեյմ 88471, Ֆոկեստրեյբ 23/1) Անհատ քաղաքացիներ |
4. |
Ծրագրի կատարողը |
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համայնքներ` սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
2 867 000 (երկու միլիոն ութ հարյուր վաթսունյոթ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
4200 շահառու` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամ երեխաներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ամենամսյա սննդի հատկացում` քաղ. Երևան` 2450 շահառու, նախատեսվում է 735000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում Արարատի մարզ` 58 շահառու: Համայնքներ` քաղ. Արտաշատ-16 երեխա, քաղ. Վեդի – 12 երեխա, գյուղ Գետազատ-20 երեխա, գյուղ Մրգանուշ -8 երեխա, գյուղ Վարդաշեն-2 երեխա: Նախատեսվում է 17400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Կոտայքի մարզ` 120 շահառու: Համայնքներ` քաղ. Աբովյան- 95 երեխա, քաղ. Չարենցավան – 20 երեխա, գյուղ Զառ-5 երեխա: Նախատեսվում է 36000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Գեղարքունիքի մարզ` 1130 շահառու: Համայնքներ` քաղ. Գավառ -18 երեխա, քաղ. Ճամբարակ -190 երեխա, գյուղ Գետիկ -160 երեխա, գյուղ Մարտունի-70 երեխա, գյուղ Այգուտ -142 երեխա, գյուղ Անտառամեջ -12 երեխա, գյուղ Ձորավանք -20 երեխա, գյուղ Դպրաբակ -60 երեխա, գյուղ Կալավան -25 երեխա, գյուղ Վահան- 170 երեխա, գյուղ Բարեպատ -8 երեխա, գյուղ Թթուջուր -150 երեխա, գյուղ Աղբերք-50 երեխա, գյուղ Լճաշեն-55 երեխա: Նախատեսվում է 339000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Տավուշի մարզ` 30 շահառու: Համայնքներ` քաղ. Իջևան – 20 երեխա, գյուղ Խաչարձան-10 երեխա: Նախատեսվում է 9000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Լոռու մարզ` 67 շահառու: Համայնքներ` քաղ. Վանաձոր-67 երեխա: Նախատեսվում է 20100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Արմավիրի մարզ` 155 շահառու: Համայնքներ` գյուղ Արտաշար-45 երեխա, գյուղ Ալաշկերտ-40 երեխա, գյուղ Գեղակերտ – 70 երեխա: Նախատեսվում է 46500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Արագածոտնի մարզ` 140 շահառու: Համայնքներ` քաղ. Թալին- 70 երեխա, գյուղ Ակունք-70 երեխա: Նախատեսվում է 42000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Վայոց ձորի մարզ` 50 շահառու: Համայնքներ` Եղեգիս-50 երեխա: Նախատեսվում է 15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: 2. Ապրանքների բաշխում շահառուներին` 580000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. 3. Բուժօգնություն ստանալու միջամտություն` 140000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. 4. Ուսման վարձեր և դասընթացների վճարներ` 180000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. 5. Կազմակերպական ծախսեր` 525000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. 6. Բարեգործական ճաշարանի կազմակերպում՝ սոցիալապես անապահով ծերերի տաք սննդի ապահովում՝ 20000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով. 7.Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում՝ 50000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով. 8. Սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին սոցիալ-հոգեբանական և լոգոպեդի ծառայություն՝ 12000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով. 9. Սննդի, կենցաղային և տնտեսական ապրանքների հատկացում, ուսման վարձի, բուժօգնության տրամադրում Արցախի Հանրապետության քաղաքներում և գյուղերում` 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Սննդի ձեռքբերում և ներմուծում` 1260000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ալյուր, բրինձ, ոլոռ, մակարոնային արտադրանք, շաքարավազ, բուսական յուղ, հնդկաձավար և պարենային այլ ապրանքներ. 2. Ապրանքների ձեռքբերում և ներմուծում` մինչև 580000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի բժշկական գործիքներ, բժշկական սարքավորումներ, ատամնաբուժական սարքավորումներ, ատամնաբուժական աթոռներ (տրվում է այն բուժհաստատություններին, որոնք կդիմեն դրանք հատկացնելու խնդրանքով), օրացույցներ և բացիկներ, խաղալիքներ, կենցաղային և տնտեսական ապրանքներ, կենցաղային տեխնիկա, սպասքեղեն և այլ պարագաներ, հագուստ, շինանյութ, գյուղատնտեսական նշանակության ապրանքներ. 3. Կազմակերպական ծախսեր` 115000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (առանց աշխատավարձի). 4. Սննդի, կենցաղային և տնտեսական ապրանքների հատկացում Արցախի Հանրապետության քաղաքներում և գյուղերում` 85000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, որից արտերկրից ձեռք բերվող և ներմուծվող` 30000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով և Հայաստանի Հանրապետությունից` 55000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը` 525000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որը կազմում է բյուջեի 18,31%-ը. 1. Աուդիտորական ծառայություն` 7000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2. Աշխատավարձ` 410000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 3. Վառելանյութ` 25000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 4. Էլեկտրաէներգիայի վարձ` 16000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 5. Ջրի վարձ` 2000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 6. Գազի վարձ `10000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 7. Հեռախոսավարձ և կապ` 15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 8. Տնտեսական և այլ ծախսեր` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 9. Ուղևորատար ավտոմեքենայի ձեռքբերում կամ ներմուծում՝ գյուղական համայնքներում բարեգործական ծրագրերի իրականացման համար՝ 20000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական աջակցության տարածքային մարմիններ Արցախի Հանրապետության կառավարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամի, Գերմանիայի Դաշնության «ԱՄՐՈ» կազմակերպության, Գերմանիայի Դաշնության «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուրՕրիենթ» հասարակական կազմակերպության, Հոլանդիայի «Մենսենկինդերեն» բարեգործական կազմակերպության, Հոլանդիայի «Սոլիդ Ռոուդ» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի hամակարգման հանձնաժողովի կողմից` օրենքով սահմանված կարգով: |
(հավելվածը լրաց. 09.04.20 N 212-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.04.2020, N 212-Ա | 10.04.2020, N 943-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|