Գլխավոր տեղեկություն
Номер
N 204-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.04.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.04.2020
Дата вступления в силу
10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2020 թվականի N 204-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից (անձնագիր` N 4615831330) որպես աջակցություն, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով` Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված ապրանքների (29 տեղ, 593 կգ ընդհանուր քաշով, 24,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ) ներմուծման ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 9-ի N 204-Ա որոշման

 

Ապրանքի անվանումը

Տեղերի թիվը

Քանակը

Քաշը (կգ)

Արժեքը /ռուբլի/

1

Սերվոպրիվոդ

20

70

520

7,000

2

Հոսանքի վերափոխիչ

1

1

9

10,000

3

Դրայվեր սխեմա

8

70

64

7,000

 

Ընդամենը

29

 

593

24,000

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան