ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2020 թվականի N 430-Ա
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման հավելվածի 38-րդ կետը՝
1. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» դրամաշնորհային մրցույթ իրականացնելու նպատակով ստեղծել դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» ծրագրի դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 85.0 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11004 Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից:
3. Մրցութային հանձնաժողովին ընդունել ի գիտություն, որ`
1) մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 7 օր առաջ.
2) մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի հրավերով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 7 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 7-ի N 430-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Պողոսյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի կառավարման վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Պողոսյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի անդամ |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ, հանձնաժողովի անդամ |
Ս. Գրիգորյան |
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ, «Մակադամիան» ընկերության ավագ ծրագրավորող, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Վ. Մելիքյան |
- Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական ծրագրերի տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Հայրապետյան |
- Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդամ, “Hylink” և “Intellcores” ընկերությունների փոխտնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Ուլիկյան |
- Ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչ, ուսումնական ծրագրերի համակարգող, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Մխիթարյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Բաբայան |
- «Workfront» ընկերության տեխնիկական տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Գ. Խոստիկյան |
- «PicsArt» ընկերության կրթական ծրագրերի ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ն. Ավետիսյան |
- Ասիական զարգացման բանկի ներդրումային ծրագրերի ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Փ. Խաչատրյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գնումների բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |