Գլխավոր տեղեկություն
Номер
N 356-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.04.2020-17.04.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 28.03.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2020
Дата вступления в силу
29.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 356-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ մինչև սույն թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված օժանդակության համաֆինանսավորման գործիքի կիրառման կարգը։

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մարտի 26

Երևան

 

             

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 356-Լ որոշման

   

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ

    

1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

    

1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողներին (այսուհետ՝ տնտեսավարողներ)՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:

2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու գործողություններ իրականացնելու համար։

  

 2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

  

3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որը ունի բարվող վարկային և հարկային (իրավաբանական անձանց դեպքում) պատմություն, այսինքն՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ:

(3-րդ կետը փոփ. 03.04.20 N 464-Լ)

4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման և (կամ) վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․

1) Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները.

2) Սուբսիդավորում․ վարկի/լիզինգի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:

5. Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի միաժամանակյա կիրառության սահմանափակումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի 14-րդ կետի համաձայն։

6. Օժանդակության կիրառության պայմանները ներկայացված են NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում։

7. Վարկի (լիզինգի) սուբսիդավորումը, NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում նշված տոկոսադրույքներով, կիրականացվի միայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկի (լիզինգի) համար։

  

3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ (ԼԻԶԻՆԳԻ) ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

   

8. Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկի (լիզինգի) համար, որը տրամադրվում է տնտեսավարողներին NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում սահմանված նպատակներով ծախսերի իրականացման համար:

9. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկը (լիզինգը) պետք է համապատասխանի NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում սահմանված պահանջներին:

10. Վարկը (լիզինգը) կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերին մասնակից առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:

11. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված օժանդակության համաֆինանսավորման գործիքի կիրառման կարգը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Օժանդակության սուբսիդավորման գործիքի կիրառման ընթացակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի ընթացակարգերին:

  

4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  

12. Սույն միջոցառման շրջանակում վարկ (լիզինգ) ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ աղյուսակներ 1-ով, 2-ով, 3-ով և 4-ով սահմանված պայմանների համաձայն կիրականացվի՝

1) վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, և (կամ)

2) վարկի/լիզինգի սուբսիդավորում՝ տվյալ վարկի (լիզինգի) տոկոսների չափով, առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:

     

Աղյուսակ 1

  

Իրավաբանական (բացառությամբ` գյուղատնտեսական կոոպերատիվների) և ֆիզիկական անձանց վարկավորման հիմնական պայմանները

    

 

Վարկի նպատակը

Հիմնական պայմանները

Տոկոսա-
դրույքը*

1

Գյուղատնտեսության ոլորտում զբաղված անձանց կարողությունների զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով տրամադրվող վարկ

վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս

0%

2

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ

վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս

0%

3

Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ

մակերեսը` 0.5-ից մինչև 100 հա,

վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ,

վարկի մարման ժամկետը` 8 տարի,

մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի

0%

4

Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ

մակերեսը` 0.5-ից մինչև 10 հա,

● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի

0%

5

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ

վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս

0%

6

Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ

վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

0%

7

Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ

վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

0%

8

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ

20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ 3- 10 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։

0%

9

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ

20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ

● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։

0%

        

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%

   

Աղյուսակ 2

   

Գյուղատնտեսական կոոպերատիվների վարկավորման հիմնական պայմանները

       

 

Վարկի նպատակը

Հիմնական պայմանները

Տոկոսա-
դրույքը*

Համաֆինասավորում/

Համապար

տություն

1

Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող վարկ

վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս

0%

10%

2

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ

վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս

0%

50%

3

Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ

մակերեսը` 3-ից մինչև 100 հա,

● վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի

0%

50%

4

Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ

մակերեսը 3-ից մինչև 10 հա,

● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի

0%

50%

5

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ

վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս

0%

30%

6

Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ

վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

0%

70%

7

Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ

վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

0%

70%

8

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ

20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ 3-10 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։

0%

10%

9

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ

20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։

0%

10%

  

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%:

         

Աղյուսակ 3

        

Ֆիզիկական անձանց միկրովարկավորման հիմնական պայմանները

                

 

Վարկի նպատակը

Հիմնական պայմանները

Տոկոսադրույքը*

1

Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող միկրովարկ

վարկի գումարը՝ մինչև 1 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 2 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 9 ամիս

0%

        

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 13%:

        

Աղյուսակ 4

       

Ֆիզիկական անձանց` խոզաբուծության և թռչնաբուծության վարկավորման պայմանները

          

 

Վարկի նպատակը

Հիմնական պայմանները

Տոկոսա-
դրույքը*

Համաֆինանսա-
վորում
(համապարտու-
թյուն)

1

Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկ

վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս

0%

30%

       

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%:

(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ)

         

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան