Գլխավոր տեղեկություն
Номер
N 787-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.05.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2020
Дата вступления в силу
24.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 787-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՉԵՐԱՄԻԶԻԱ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՉԵՐԱՄԻԶԻԱ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի հունիսի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՉԵՐԱՄԻԶԻԱ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 787-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՉԵՐԱՄԻԶԻԱ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

1.

2508

Կավեր՝ այլ (բացառությամբ 6806 ապրանքային դիրքում ընդգրկված փքված կավերի), անդալուզիտ, կիանիտ և սիլիմանիտ՝ կալցինացված կամ չկալցինացված, մուլիտ, հրակավային կամ դինասային հողեր

 կգ

3 600 000

540 980 000

2.

3207

Պատրաստի գունանյութեր, ապակու պատրաստի պղտորիչներ և պատրաստի ներկեր, ապակենման արծններ և ջնարակներ, անգոբներ (լուծախմորներ), հեղուկ փայլանյութերի և համանման պատրաստուկներ՝ խեցեղենի (կերամիկայի), արծնների կամ ապակու արտադրության ժամանակ օգտագործվող, ապակենման բովախառնուրդ և այլ տեսակի ապակի` փոշու, գրանուլների կամ փաթիլների տեսքով

կգ

600 000

180 000 000

3.

3206

Ներկող այլ նյութեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված և 3203, 3204 կամ 3205 ապրանքային դիրքերում ընդգրկված պատրաստուկներից տարբեր պատրաստուկներ, որպես լյումինաֆոր օգտագործվող անօրգանական արտադրանք՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության՝ – գունանյութեր և պատրաստուկներ՝ տիտանի երկօքսիդի հիմքով

կգ

1 800

16 000 000

4.

2520

Գիպս, անհիդրիդ. գիպսային կապակցանյութեր (իրենցից ներկայացնում են կալցինացված գիպս կամ կալցիումի սուլֆատ), ներկած կամ չներկած, ոչ մեծ քանակությամբ արագացուցիչներ կամ դանդաղացուցիչներ պարունակող կամ չպարունակող

կգ

60 000

22 000 000

 Ընդամենը`

758 980 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան