Գլխավոր տեղեկություն
Номер
N 786-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (24.05.2020-21.07.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2020
Дата вступления в силу
24.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 786-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՄԱ ԿՈՄՊՐԵՍՈՐ» ՀՁ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՄԱ ԿՈՄՊՐԵՍՈՐ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 786-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝

10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման

երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

8462211009

Մետաղ ծռող հաստոց՝ ծրագրային կառավարմամբ

Ճգման ճիգ- 2000 կն

կգ

20 200

Իտալիա

21 504 000

2.

8458190000

Մետաղամշակման

խառատային հաստոց, հորիզոնական՝ ոչ թվային կառավարմամբ

Պտույտի դիամետր- մմ 360

Կենտրոնների միջև հեռավորությունը- մմ 1.000

կգ

1 800

Գերմանիա

5 913 600

3.

4016930005

Ռետինե միջադիր

1" - 4"

կգ

1,7

ԱՄՆ

325 000

4.

4016930005

Պնդօղակ և այլն (հավաքածու` որում 2 հատ)

2" - 6"

կգ

2,7

ԱՄՆ

968 436

5.

4016999109

Ռետինե մեղմիչ

1" - 4"

կգ

3,7

ԱՄՆ

260 500

6.

8483908909

Ատամնաանիվ և այլ մասեր

2" - 6"

կգ

37,3

ԱՄՆ

3 077 190

7.

8483102909

Լիսեռ

Մետաղական

կգ

53

ԱՄՆ

445 266

8.

7320208908

Զսպանակ կոմպրեսորի համար

Մետաղական

կգ

4

ԱՄՆ

86 130

9.

8481109908

Չնշման կարգավորիչ փական

Տրամագիծ, 15 մմ. kvs, 4 մ3/ժ. Ճնշում, 25 բար.

կգ

2,3

ԱՄՆ

863 138

10.

8482109008

Առանցքակալ

D 17-55 mm

կգ

0,7

ԱՄՆ

5 742

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 33 449 002

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան