Գլխավոր տեղեկություն
Номер
N 30
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.04.2020-04.04.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Հատուկ թողարկում
Принят
Պարետ
Дата принятия
03.04.2020
Подписан
Պարետ
Дата подписания
03.04.2020
Дата вступления в силу
03.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի, 2020 թ. N 30

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 23-ի N 423-Ա, 2020 թվականի մարտի 30-ի N 660-Ա, N 661-Ա, N 663-Ա և N 669-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 1-ին և 2-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «Նոր Զովք» ՍՊԸ` ք. Երևան, Ազատության պող. 11.

2) «Զանգեզուր հասկ» ՍՊԸ՝ ք. Կապան, Շինարարների 99.

3) «Կապանի հաց» ՍՊԸ՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1-ին նրբ․ 9.

4) «Ռ․ Իսրաելյան» ՍՊԸ՝ ք. Կապան, Հունան Ավետիսյան 10.

5) «Գեղեցիկ Քնար» ՍՊԸ՝ ք. Կապան, Մ. Պապյան 16/Ա:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 3-ին: