ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
6 հուլիսի 1998 թ.
«ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի`
առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով`
«12) Հայաստանի Հանրապետության տարածքում վերամշակման և հետագայում արտահանման նպատակով հանրապետություն ներկրվող օտարերկրյա պատվիրատուների սեփականություն համարվող ապրանքների ներմուծումը` դրանց վերամշակումից հետո պայմանագրով նախատեսված արտահանման ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում այդ ապրանքների արտահանման պարտավորագրի առկայության դեպքում: Նշված ժամկետում այդ ապրանքները փաստացի չարտահանելու դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով».
երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրենքով կարող են սահմանվել մաքսատուրքի այլ արտոնություններ»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|