Գլխավոր տեղեկություն
Номер
N 358-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.05.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 28.03.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2020
Дата вступления в силу
29.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 358-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ աջակցության տրամադրման կարգ:

(2-րդ կետը փոփ. 14.04.20 N 555-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 26

Երևան

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 358-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

2. Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում.

2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել.

3) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.

4) միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում:

(2-րդ կետը լրաց. 14.04.20 N 555-Լ)

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ աջակցության ձևով:

(3-րդ կետը փոփ. 14.04.20 N 555-Լ)

4. Աջակցությունը տրամադրվում է 100 000 դրամի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

5. Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնց դեպքում`

1) սույն հավելվածի 2-րդ կետով նշված աշխատանքից ազատված ծնողի՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.

2) սույն հավելվածի 2-րդ կետով նշված աշխատանքից ազատված ծնողն անցել է մեկ այլ աշխատանքի 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում.

3) սույն հավելվածի 2-րդ կետում նշված՝ աշխատանքից ազատված ծնողը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ.

4) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)

(5-րդ կետը լրաց. 01.04.20 N 422-Լ, 09.04.20 N 500-Լ, լրաց., փոփ. 14.04.20 N 555-Լ, լրաց. 18.05.20 N 759-Լ)

(հավելվածը լրաց. 01.04.20 N 422-Լ, 09.04.20 N 500-Լ, փոփ., լրաց. 14.04.20 N 555-Լ, լրաց. 18.05.20 N 759-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան