Գլխավոր տեղեկություն
Номер
N 162-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2020-05.05.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
24.03.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.03.2020
Дата вступления в силу
25.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2020 թվականի N 162-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N Մ-1264-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

Սահմանել, որ «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հասցեով ստացված բեռը (սննդային տոպրակ՝ 5 տեղ, 113 կգ ընդհանուր քաշով, 318.024 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N Մ-1264-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. մարտի 24

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.05.2020, N 239-Ա 05.05.2020, N 162-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան