ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
19 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86 հոդվածի ծանոթագրության`
ա) 1-ին կետում «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով.
բ) 2-րդ կետում «հնգապատիկից մինչև հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «քսանապատիկից մինչև հազարապատիկի» բառերով.
գ) 3-րդ կետում «հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից մինչև երեքհազարապատիկի» բառերով.
դ) 4-րդ կետում «երկուհազարապատիկի» բառը փոխարինել «երեքհազարապատիկի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 92 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Գույքի մանր հափշտակումը` յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում կամ գույքի մանր հափշտակումը գողության միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Նույն արարքը, որը կատարվել է նախկինում հափշտակության համար դատապարտված անձի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
Հոդված 3. Օրենսգրքի 173 հոդվածի առաջին մասի սանկցիայում «ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով» բառերը փոխարինել «ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով» բառերով, իսկ «երեսնապատիկից մինչև քառասնապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերով:
Հոդված 4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 53 հոդվածի դիսպոզիցիայից հանել «գողության (բացի անձնական գույքից)» բառերը, իսկ ծանոթագրությունում «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:
Հոդված 5. Օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատավճիռները և որոշումները վերանայվում են դատապարտյալի դիմումի կամ դատախազի միջնորդության հիման վրա, դրանք կայացրած դատարանների կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կայացրած համապատասխան դատավճիռները և որոշումները` դատապարտյալի պատիժը կրելու վայրում գտնվող դատարանի կողմից` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|