ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 356-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ մինչև սույն թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված օժանդակության համաֆինանսավորման գործիքի կիրառման կարգը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 26 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 356-Լ որոշման |
ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ
1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողներին (այսուհետ՝ տնտեսավարողներ)՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:
2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու գործողություններ իրականացնելու համար։
2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, ով բավարարում է սույն կետի առաջին ենթակետի՝ բարվոք վարկային պատմության պահանջներին, ինչպես նաև այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը՝
1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
2) ունեցել է բարվոք հարկային պատմություն (բացառությամբ՝ մինչև 365 օրվա գրանցում ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների), այսինքն`
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ. դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:
(3-րդ կետը փոփ. 03.04.20 N 464-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ, 29.04.20 N 640-Լ, 30.04.20 N 644-Լ)
4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման և (կամ) վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․
1) Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները.
2) Սուբսիդավորում․ վարկի/լիզինգի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:
5. Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի միաժամանակյա կիրառության սահմանափակումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի 14-րդ կետի համաձայն։
6. Օժանդակության կիրառության պայմանները ներկայացված են NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում։
7. Վարկի (լիզինգի) սուբսիդավորումը, NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում նշված տոկոսադրույքներով, կիրականացվի միայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկի (լիզինգի) համար։
3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ (ԼԻԶԻՆԳԻ) ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկի (լիզինգի) համար, որը տրամադրվում է տնտեսավարողներին NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում սահմանված նպատակներով ծախսերի իրականացման համար:
9. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկը (լիզինգը) պետք է համապատասխանի NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում սահմանված պահանջներին:
10. Վարկը (լիզինգը) կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերին մասնակից առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:
11. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված օժանդակության համաֆինանսավորման գործիքի կիրառման կարգը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Օժանդակության սուբսիդավորման գործիքի կիրառման ընթացակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի ընթացակարգերին:
4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
12. Սույն միջոցառման շրջանակում վարկ (լիզինգ) ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ աղյուսակներ 1-ով, 2-ով, 3-ով և 4-ով սահմանված պայմանների համաձայն կիրականացվի՝
1) վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, և (կամ)
2) վարկի/լիզինգի սուբսիդավորում՝ տվյալ վարկի (լիզինգի) տոկոսների չափով, առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:
Աղյուսակ 1
Իրավաբանական (բացառությամբ` գյուղատնտեսական կոոպերատիվների) և ֆիզիկական անձանց վարկավորման հիմնական պայմանները
Վարկի նպատակը |
Հիմնական պայմանները |
Տոկոսա- | |
1 |
Գյուղատնտեսության ոլորտում զբաղված անձանց կարողությունների զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով տրամադրվող վարկ |
● վարկի գումար՝ 3-15 մլն դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար՝ 3-30 մլն դրամ, տավարաբուծության զարգացման համար՝ 3-50 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման դեպքում՝ մինչև 7 տարի, ● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման դեպքում՝ մինչև 4 տարի |
0% |
2 |
Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս |
0% |
3 |
Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ |
● մակերեսը` 0.5-ից մինչև 100 հա, ● վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ, ● վարկի մարման ժամկետը` 8 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի |
0% |
4 |
Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ |
● մակերեսը` 0.5-ից մինչև 10 հա, ● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի |
0% |
5 |
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ |
● վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ, ● վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս |
0% |
6 |
Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի |
0% |
7 |
Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի |
0% |
8 |
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ |
● 20% կանխավճար, ● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ, ● մարման ժամկետը՝ 3- 10 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ |
0% |
9 |
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ |
● 20% կանխավճար, ● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ ● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ |
0% |
* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%
(աղյուսակը խմբ. 30.04.20 N 644-Լ)
Աղյուսակ 2
Գյուղատնտեսական կոոպերատիվների վարկավորման հիմնական պայմանները
Վարկի նպատակը |
Հիմնական պայմանները |
Տոկոսա- |
Համաֆինասավորում/ Համապար տություն | |
1 |
Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող վարկ |
● վարկի գումար՝ 3-15 մլն դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար՝ 3-30 մլն դրամ, տավարաբուծության զարգացման համար՝ 3-50 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման դեպքում՝ մինչև 7 տարի, ● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման դեպքում՝ մինչև 4 տարի |
0% |
10% |
2 |
Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս |
0% |
50% |
3 |
Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ |
● մակերեսը` 3-ից մինչև 100 հա, ● վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ, ● վարկի մարման ժամկետը` 8 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի |
0% |
50% |
4 |
Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ |
● մակերեսը 3-ից մինչև 10 հա, ● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի |
0% |
50% |
5 |
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ |
● վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ, ● վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս |
0% |
30% |
6 |
Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի |
0% |
70% |
7 |
Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի |
0% |
70% |
8 |
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ |
● 20% կանխավճար, ● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ, ● մարման ժամկետը՝ 3-10 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ |
0% |
10% |
9 |
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ |
● 20% կանխավճար, ● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ, ● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ |
0% |
10% |
* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%:
(աղյուսակը խմբ. 30.04.20 N 644-Լ)
Աղյուսակ 3
Ֆիզիկական անձանց միկրովարկավորման հիմնական պայմանները
Վարկի նպատակը |
Հիմնական պայմանները |
Տոկոսադրույքը* | |
1 |
Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող միկրովարկ |
● վարկի գումարը՝ մինչև 1 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 2 տարի, ● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 9 ամիս |
0% |
* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 13%:
Աղյուսակ N 4
Տնտեսավարողներին (բացառությամբ գյուղատնտեսական կոոպերատիվների) վարկի/լիզինգի տրամադրման պայմանները
(վերնագիրը խմբ. 30.04.20 N 644-Լ)
Վարկի նպատակը |
Հիմնական պայմանները |
Տոկոսա-դրույքը* |
Համաֆինանսավորում | |
1. |
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ |
● 20% կանխավճար, ● լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ, ● մարման ժամկետը՝ 3- 10 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ |
0% |
10% կանխավճարի, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը |
2. |
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ |
● 20% կանխավճար, ● լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ, ● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ |
0% |
10% կանխավճարի, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը |
3. |
Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ** |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի: |
0% |
30% |
4. |
Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 4 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 ամիս: |
0% |
30% |
5. |
Ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ*** |
● վարկի գումարը՝ 3-30 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս: |
0% |
30% |
6. |
Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկ*** |
● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս |
0% |
30% |
* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել դրամով 14 %, իսկ արտարժույթով` 9 %։
** Համաֆինանսավորումը կտրամադրվի ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում։ Նշվածի վերաբերյալ եզրակացություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով։
*** Համաֆինանսավորումը կտրամադրվի միայն ֆիզիկական անձանց։
(աղյուսակը խմբ. 30.04.20 N 644-Լ)
(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ, 29.04.20 N 640-Լ, 30.04.20 N 644-Լ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.03.2021, N 417-Լ | 26.03.2021, N 356-Լ | |
30.04.2020, N 644-Լ | 06.05.2020, N 356-Լ | |
29.04.2020, N 640-Լ | 04.05.2020, N 356-Լ | |
14.04.2020, N 554-Լ | 17.04.2020, N 356-Լ | |
03.04.2020, N 464-Լ | 05.04.2020, N 356-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|