Գլխավոր տեղեկություն
Номер
N 191-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.04.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.04.2020
Дата вступления в силу
02.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2020 թվականի N 191-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 59-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի փետրվարի 1-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 59-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման հավելվածի 10-րդ կետի 15-րդ ենթակետում «1,980,000 դրամ» բառերը փոխարինել «1,313,333 դրամ» բառերով.

2) որոշման հավելվածի 10-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝

«27. Դահլիճի վարձակալություն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տարեդարձը նշելու համար՝ 666,667 դրամ».

3) որոշման հավելվածի 11-րդ կետում «գրասենյակային ծախսեր՝ 1,800,000 դրամ» բառերը փոխարինել «գրասենյակային ծախսեր՝ 1,133,333 դրամ» բառերով.

4) որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝

 «Դահլիճի վարձակալություն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տարեդարձը նշելու համար՝ 666,667 դրամ»:

 2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 02552842) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

 1) «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 02508792) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված՝ N 10 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումն անցկացնելու նպատակով, «Արամ Խաչատրյան» համերգասրահի վարձակալություն` 666,667 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

 2) «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի (Արմենիա Մարիոթ հյուրանոց. Երևան) հետ (ՀՎՀՀ` 02504956) 2020 թվականի փետրվարի 17-ին կնքված՝ N 1376489 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում (բանկետի կազմակերպում, սենյակների տրամադրում և այլն)` 4,500,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. ապրիլի 1

Երևան