Գլխավոր տեղեկություն
Номер
N 203-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2020.04.03/2(118) Հոդ.3
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
19.03.2020
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
19.03.2020
Дата вступления в силу
04.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 մարտի 2020 թ.
Երևան

N 203-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 76-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N186-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) եկամուտների գումարը ավելացնել 1,700,652.8 հազար դրամով.

2) ծախսերի գումարն ավելացնել 9,248,098.4 հազար դրամով.

3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարը ավելացնել 7,547,445.6 հազար դրամով.

4) 2-րդ կետում «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ) ծրագրի իրականացման համար հատկացնել 9,228,174.6 հազար դրամ» բառերը փոխարինել «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագիր (պատվիրակված լիազորություններ) իրականացման համար հատկացնել 9,233,794.8 հազար դրամ» բառերով.

5) NN 1-7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների.

6) N 6 և N 7 հավելվածներում «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագիր (պատվիրակված լիազորություններ)» բառերը փոխարինել «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» բառերով.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի մարտի 19-ի

N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի մարտի 19-ի

N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 3

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի մարտի 19-ի

N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 4

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի մարտի 19-ի

N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 5

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի մարտի 19-ի

N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 6

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի մարտի 19-ի

N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 7

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի մարտի 19-ի

N 203-Ն որոշման