Գլխավոր տեղեկություն
Номер
N 60-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.02.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.02.2020
Дата вступления в силу
02.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2020 թվականի N 60-Ա

 

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 87,903,440 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Սպարապետ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 06915002) հետ 2018 թվականի հունվարի 8-ին կնքված` N V-002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի ձեռքբերում` 28,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.20 N 190-Ա)

8) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2018 թվականի նոյեմբերի 9-ին կնքված՝ N Ե 2823-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,184 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

(2-րդ կետը փոփ. 01.04.20 N 190-Ա)

3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

 2020 թ. փետրվարի 1

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

փետրվարի 1-ի N 60-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակները

Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը

3.

Բարեգործը (բարեգործները)

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հովհաննիսյանների ընտանիք, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Անգլիա), Սերժ Թանկյան (ԱՄՆ), Ակիյան ընտանիք

4.

Ծրագրի կատարողը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն
ՀՎՀՀ՝ 02552842
Հասցե՝ Առաջին Եկմալյան 6
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.՝ 53-51-67

5.

Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Վանաձոր
Սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 87,903,440 (ութսունյոթ միլիոն ինը հարյուր երեք հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

● 6-16 տարեկան 130 երեխաներ, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ է, հաշմանդամ, բաժանված կամ ազատազրկված ծնողներ ունի:

● 30 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:

 

Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափանիշներով: Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական խմբում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բժիշկը և գործադիր տնօրենը: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի սոցիալական բաժնի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչություն հետ։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Սույն ծրագիրը նախատեսված է 2020 թ. հունվարի 11-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, և այն շարունակական է: Այն կգործի այնքան ժամանակ, որքան կազմակերպությունը հնարավորություն կունենա իրագործել իր առաքելությունը և այդ նպատակով կունենա ֆինանսական միջոցներ:

9.

Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Օրրան» ԲՀԿ-ն Վանաձորի Տիգրան Մեծ 4ա հասցեում գտնվող կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն: Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է մատուցում 30 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների:

 

● 130 երեխայի և 30 թոշակառուի՝ ամենօրյա սնունդ, նաև՝ խոհանոցային սարքավորումներ և պարագաներ, տարեկան կազմում է 38,683,332 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 32,600,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 2,000,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի) 4,083,332 դրամ),

● առաջին անհրաժեշտական բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,216,663 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում՝ 300,000 դրամ, բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 916,663 դրամ),

● սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝ տարեկան 4,450,000 դրամ (ձմեռային կոշիկի և հագուստի ձեռքբերում՝ 3,250,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 1,200,000 դրամ),

● մշակութային միջոցառումներ՝ տարեկան 3,116,662 դրամ (մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 1,116,662 դրամ, մշակութային

● միջոցառումներ՝ թատրոն, կինո, պիկնիկ՝ 2,000,000 դրամ),

● դպրոցահասակ երեխաների տնային պարապմունքների կազմակերպում դպրոցից հետո. շաբաթական 6 օր 130 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, տարեկան՝ 8,124,683 դրամ (գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ, վարձատրություն ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 6,924,683 դրամ), ձեռարվեստի խմբակներ` մաքրամե, փայտամշակում, կավագործություն՝ տարեկան 3,716,660 դրամ (նյութեր՝ ձեռարվեստական կենտրոնի համար՝ 800,000 դրամ, վարձատրություն ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 2,916,660 դրամ),

● արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիք), տարեկան՝ 2,000,000 դրամ,

● նվիրատվություն.

- ծայրաստիճան կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի, գազի, բնակարանի վարձի վճարում համար, տարեկան՝ 6,300,000 դրամ,

- 130 երեխաների և 30 թոշակառուի ամենօրյա երթևեկության ծախսեր, տարեկան՝ 6,240,000 դրամ:
Ընդամենը՝ 73,848,000 (յոթանասուներեք միլիոն ութ հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամ։

Կազմակերպական ծախսերը՝ 14,055,440 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 87,903,440 դրամ:

10.

Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է՝
1. գազի մատակարարում-3,200,000 ՀՀ դրամ
2. խմելու ջրի մատակարարում-200,000ՀՀ դրամ
3. էլեկտրաէներգիայի մատակարարում-1,700,000 ՀՀ դրամ
4. հեռախոսային կապի մատակարարում-600000 ՀՀ դրամ
5. սննդամթերքի ձեռքբերում-28,000,000 ՀՀ դրամ
6. հացի ձեռքբերում-2,200,000 ՀՀ դրամ
7. միս և մսամթերք-2,400,000 ՀՀ դրամ (ավելացված արժեքի հարկից ազատումն ակնկալվում է 1,800,000 դրամի մասով)
8. գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում-106555 ՀՀ դրամ
9. գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում-68184 ՀՀ դրամ
10. բենզինի ձեռքբերում-200,000 ՀՀ դրամ
11. կոշիկի, հագուստի ձեռքբերում-3,250,000 ՀՀ դրամ
12. գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների ձեռքբերում-1,200,000 ՀՀ դրամ
13. ձեռարվեստական կենտրոնների համար նյութերի ձեռքբերում-800,000 ՀՀ դրամ
14. գրասենյակային ծախսեր-435000 ՀՀ դրամ
15. խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութերի ձեռքբերում-2,000,000 ՀՀ դրամ
16. բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում-300,000 ՀՀ դրամ
17. երեխաների հանգիստ և մշակութային միջոցառումներ, նյութերի ձեռքբերում (թատրոն, կինո, պիկնիկ)-2,000,000 ՀՀ դրամ
18. արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)-2,000,000 ՀՀ դրամ

Ընդամենը-50,659,739 ՀՀ դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

● ջուր` 200,000 դրամ,

● էլեկտրաէներգիա` 1,700,000 դրամ,

● հեռախոս, ինտերնետ՝ 600,000 դրամ,

● գազ՝ 3,200,000 դրամ,

● գրասենյակային ծախսեր՝ 435,000 դրամ,

● բենզին՝ 200,000 դրամ,

● գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 106,555 դրամ,

● գազի կաթսայի տեխնիկական զննում՝ 68,184 դրամ,

● աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր, ֆոնդերի հայթայթող)՝ 7,545,701 դրամ:
Ընդամենը՝ 14,055,440 (տասնչորս միլիոն հիսունհինգ հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2. ՀՀ առողջապահության նախարարություն
3. Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի սոցիալական վարչություններ
4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ
5. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության հետ:
«Օրրան» ԲՀԿ-ն համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

● ՀՀ կառավարություն 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվություններ են ներկայացվում լիազորված մարմնին:

● Ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին:

● Գույքագրումը և բաշխումն իրականացվում են «Օրրան» ԲՀԿ-ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով:

● Ամսական հաշվետվություններ են ներկայացվում ՀՀ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայություններին:

● Ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից:

(հավելվածը լրաց. 01.04.20 N 190-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան