ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 217-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (211 տեղ, 3,015 կգ ընդհանուր քաշով, 36,235.51 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,924.24 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. ապրիլի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. ապրիլի 30-ի N 217-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանում |
Քանակը (ըստ չափման միավորի) |
Ընդհանուր քաշը (կգ) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) | |
1 |
Սպորտային պարագաներ՝ գնդակ, սեղանի խաղ և այլն |
34 արկղ |
304 |
3307 |
2 |
Սպորտային պարագաներ՝ շարժական բասկետբոլ |
3 հատ |
143 |
1650 |
3 |
Սպորտային պարագաներ՝ բիլիարդ (մեկ հատ) |
6 արկղ |
333 |
1848 |
4 |
Սպորտային պարագաներ՝ սեղանի հոկեյ (մեկ հատ) |
1 արկղ |
134 |
937 |
5 |
Բարձրախոս, միկրոֆոն |
3 արկղ |
41 |
996 |
6 |
Ձայնամեկուսացման պանելներ |
54 արկղ |
883 |
14450 |
7 |
Էլեկտրական գործիքների պահեստային մասեր, բեմի լույսերի կախիչներ, արտահագուստ |
2 արկղ |
17 |
464 |
8 |
Հագուստի կախիչ |
1 արկղ |
7 |
340 |
9 |
Կոշիկի դարակաշար, հատակի խոզանակ |
5 արկղ |
57 |
572.51 |
10 |
Խոհանոցային պարագաներ՝ սպասք |
34 արկղ |
317 |
2868 |
11 |
Խոհանոցային պարագաներ՝ ձեռքի գործիք, տարա, աղբաման, տոպրակ, այլն |
60 արկղ |
485 |
4047 |
12 |
Խոհանոցային պարագաներ՝ սպասքի սայլակ |
8 |
294 |
4756 |
Ընդամենը |
211 |
3015 |
36235.51 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|