Գլխավոր տեղեկություն
Номер
N 382-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.03.2020-06.06.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.2020
Дата вступления в силу
28.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2020 թվականի N 382-Ա

 

ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՌԻՍԿԵՐԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2020 թվականի մարտի 27-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նշված նախարարությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված՝ սույն որոշմանը հղում պարունակող դիմումում նշված լինելու դեպքում նաև այլ անձանց կողմից նույն մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները բացթողումից հետո հատկացնել որպես հայտարարատու հանդես եկած կամ դիմում ներկայացրած նախարարությանը՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության պահանջները պահպանելով։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ներկայացված մաքսային հայտարարագրերը համարվում են նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված դիմում, իսկ դիմումը ներկայացնելու ամսաթիվ է համարվում «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման օրը։

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ իրականացնել սույն որոշմանը համապատասխան բաց թողնված ապրանքների հաշվառում և դրա արդյունքները սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ յուրաքանչյուրն իր մասով իրականացնել սույն որոշմանը համապատասխան նախարարությանը հատկացված և նախարարության կողմից տնօրինված ապրանքների հաշվառում և դրա արդյունքները սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 27

Երևան