Գլխավոր տեղեկություն
Номер
N 13
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2020-24.03.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Հատուկ թողարկում
Принят
Պարետ
Дата принятия
23.03.2020
Подписан
Պարետ
Дата подписания
23.03.2020
Дата вступления в силу
23.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի, 2020 թ. N 13

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես արգելել տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝

1) Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակել այն տնտեսվարողների ցանկը, որոնք անկախ գործունեության տեսակի կշռից 2020 թվականի մարտի 23-ի դրությամբ ՀՀ ՊԵԿ են ներկայացրել սույն որոշման Հավելվածի 1-ին և 2-րդ կետերում ներառված տնտեսական գործունեության ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն:

2) Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն հավելվածով արգելված գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողների գործունեության վերաբերյալ՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 23-ը, ինչպես նաև՝ մինչև սույն որոշման գործողության ավարտը այդ տեղեկատվության թարմացումները։

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝

1) ապահովել տնտեսվարողների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:

2) ամենօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝

1) ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված՝ տնտեսվարողներին պարզաբանումներ տալու գործընթացը,

2) 1-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման պահանջների վերաբերյալ հանրությանը պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ հորդորել թույլատրված վայրերում սոցիալական նվազագույն հեռավորություն պահպանելու կանոնների՝ 10 քառակուսի մետրի հաշվով 1 անձի գտնվելու վերաբերյալ:

5. Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 21-ի N 9 որոշումը:

6. Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 23-ին, ժամը 18:00-ից:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Հավելված

Պարետի 2020 թ.

Մարտի 23-ի N 13 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրեր, բացառությամբ դրանցում գործող՝

1) պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները,

2) դեղատները,

3) գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ «Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայությունների գործունեություն» (կոդ` 56.3), «Կինոթատրոններում, բացօթյա կամ այլ կառույցներում կինո- և տեսաֆիլմերի ցուցադրում, կինոակումբների գործունեություն» (կոդ՝ 59.14.0), «Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն» (կոդ՝ 92), «Սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում գործունեություն» (կոդ՝ 93), «Այլ անհատական ծառայությունների մատուցում» (կոդ՝ 96), բացառությամբ՝

1) Ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերի և վիճակախաղերի գործունեությունը,

2) Բարերի, սրճարանների գործունեությունը (կոդ՝ 56.30.1)՝ միայն սրճարանների մասով,

3) Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառքը (կոդ՝ 56.30.4),

4) Բարերի և խմիչքների մատուցման ծառայություններ այլ կետերից (կոդ՝ 56.30.9),

5) Թաղումների կազմակերպման հետ կապված ծառայությունները (կոդ՝ 96.03):

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 23-ին, ժամը 18:00-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2020, N 14 24.03.2020, N 13
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան