Գլխավոր տեղեկություն
Номер
N 333-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.25/26(1581) Հոդ.337
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2020
Дата вступления в силу
04.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2020 թվականի N 333-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.1» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2326-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

 

2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.1» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ».

 

4) հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում» բառերով.

5) հավելվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, պետական կառավարման համակարգի մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշների նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:».

6) հավելվածի 3-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

7) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի համապատասխանության դեպքում ներկայացված փաստաթղթերի և ծառայողական ավտոմոբիլի տեխնիկական վիճակի ու տվյալների ստուգումից հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում, հատկացվում են հաշվառման համարանիշներ և հաշվառման վկայագիր:».

8) հավելվածի 5-րդ կետից «(տեխնիկական կտրոն), ինչպես նաև տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ» բառերը հանել.

9) որոշման 1-ին կետում, հավելվածի ամբողջ տեքստում և ձևերում «գրանցել», «վերագրանցել», «պետհամարանիշ», «ավտոմեքենա», «գրանցման վկայագիր», «ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության գրանցման-քննական բաժանմունքի, խմբի» ու «պետավտոտեսուչ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հաշվառել», «վերահաշվառել», «հաշվառման համարանիշ», «ավտոմոբիլ», «հաշվառման վկայագիր», «Ճանապարհային ոստիկանության ______________ հաշվառման-քննական բաժնի (բաժանմունքի, խմբի)» ու «Ճանապարհային ոստիկանության աշխատող» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

10) հավելվածի N 1 ձևից «տեխնիկական զննության կտրոնը», «Տեխ. զննության կտրոնը» և «(անձնագրավարը)» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան