Գլխավոր տեղեկություն
Номер
N 306-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2020-25.08.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.24/25(1580) Հոդ.293
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2020
Дата вступления в силу
25.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2020 թվականի N 306-Ն

 

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1835-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը՝ համաձայն հավելվածի.

2) որ հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրերի հրապարակման եղանակով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձին սեփականության իրավունքով պատկանող` հարկային տարվա գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանելու մասին» N 1835-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  

2020 թ. մարտի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 12-ի N 306-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Հայտարարատու պաշտոնատար անձի1 գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներն են՝

1) հայտարարատու պաշտոնատար անձի տվյալները.

ա. հայտարարատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

գ. մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում,

դ. զբաղեցրած պաշտոնը,

ե. պաշտոնն ստանձնելու օրը, ամիսը, տարեթիվը,

զ. հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները (ամուսին, հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ).

ա. անունը, հայրանունը, ազգանունը,

բ. կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ,

գ. քաղաքացիությունը,

դ. ընտանիքի անդամի պաշտոնը (աշխատանքային գործունեությունը),

ե. գործատուի անվանումը.

3) հայտարարատու պաշտոնատար անձի անչափահաս զավակի (այդ թվում՝ որդեգրված) մասին տվյալները.

ա. անունը, հայրանունը, ազգանունը.

4) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը.

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. անշարժ գույքի տեսակը,

գ. սեփականության իրավունքի տեսակը (համատեղ, բաժնային),

դ. հայտարարատու սեփականատիրոջ բաժինը,

ե. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,

զ. անշարժ գույքը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,

է. անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը.

5) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույքը.

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. անշարժ գույքի տեսակը,

գ. սեփականության իրավունքի տեսակը (համատեղ, բաժնային),

դ. հայտարարատու սեփականատիրոջ բաժինը,

ե. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,

զ. անշարժ գույքը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,

է. անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը,

ը. ձեռք բերված անշարժ գույքի գինը (արժեքը), արժույթը,

թ. գործարքի մյուս կողմի (կողմերի) անվանումը (անվանումները) կամ անունը, հայրանունը, ազգանունը.

6) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված անշարժ գույքը.

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. անշարժ գույքի տեսակը,

գ. սեփականության իրավունքի տեսակը (համատեղ, բաժնային),

դ. հայտարարատու սեփականատիրոջ բաժինը,

ե. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,

զ. անշարժ գույքն օտարելու օրը, ամիսը, տարեթիվը,

է. անշարժ գույքն օտարելու եղանակը,

ը. օտարված անշարժ գույքի գինը (արժեքը), արժույթը,

թ. գործարքի մյուս կողմի (կողմերի) անվանումը (անվանումները) կամ անունը, հայրանունը, ազգանունը.

7) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա անշարժ գույքը.

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տվյալ տարվա վերջում առկա անշարժ գույքի տեսակը,

գ. սեփականության իրավունքի տեսակը (համատեղ, բաժնային),

դ. հայտարարատու սեփականատիրոջ բաժինը,

ե. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,

զ. անշարժ գույքը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,

է. անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը.

8) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոցը.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոցի տեսակը,

գ. մակնիշը,

դ. թողարկման տարեթիվը,

ե. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,

զ. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու եղանակը.

9) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոցը.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տրանսպորտի միջոցի տեսակը,

գ. մակնիշը,

դ. թողարկման տարեթիվը,

ե. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,

զ. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու եղանակը,

է. տրանսպորտի միջոցի ձեռքբերման գինը (արժեքը), արժույթը,

ը. գործարքի մյուս կողմի (կողմերի) անվանումը (անվանումները) կամ անունը, հայրանունը, ազգանունը.

10) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված տրանսպորտի միջոցը.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տրանսպորտի միջոցի տեսակը,

գ. մակնիշը,

դ. թողարկման տարեթիվը,

ե. տրանսպորտի միջոցն օտարելու օրը, ամիսը, տարեթիվը,

զ. տրանսպորտի միջոցն օտարելու եղանակը,

է. տրանսպորտի միջոցի օտարման գինը (արժեքը), արժույթը,

ը. գործարքի մյուս կողմի (կողմերի) անվանումը (անվանումները) կամ անունը, հայրանունը, ազգանունը.

11) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտի միջոցը.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տրանսպորտի միջոցի տեսակը,

գ. մակնիշը,

դ. թողարկման տարեթիվը,

ե. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,

զ. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու եղանակը.

12) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթերը և այլ ներդրումներ.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. արժեթղթի կամ այլ ներդրման տեսակը,

գ. ձեռքբերման ամսաթիվը,

դ. ձեռքբերման եղանակը,

ե. տվյալ տարվա սկզբում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը (գինը), արժույթը,

զ. տվյալ տարվա վերջում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը (գինը), արժույթը,

է. գործարքի մյուս կողմի (կողմերի) անվանումը (անվանումները) (բացառությամբ արժեթուղթը թողարկող ընկերության անվանման) կամ անունը, հայրանունը, ազգանունը.

13) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթեր.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. արժեթղթի տեսակը,

գ. ձեռքբերման ամսաթիվը,

դ. տվյալ տարվա սկզբում առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը (գինը), արժույթը,

ե. տվյալ տարվա վերջում առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը (գինը), արժույթը,

զ. ձեռք բերելու եղանակը,

է. գործարքի մյուս կողմի (կողմերի) անվանումը (անվանումները) (բացառությամբ արժեթուղթը թողարկող ընկերության անվանման) կամ անունը, հայրանունը, ազգանունը.

14) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց hանձնած և նրանց վերադարձված փոխառությունները.

ա. հայտարարատու պարտատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը և արժույթը,

գ. տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը և արժույթը,

դ. պարտապանի անվանումը կամ անունը, հայրանունը, ազգանունը.

15) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց hանձնած և նրանց վերադարձված ավանդները.

ա. հայտարարատու պարտատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տվյալ տարվա սկզբում տվյալ բանկում առկա ավանդի գումարը և արժույթը,

գ. տվյալ տարվա վերջում տվյալ բանկում առկա ավանդի գումարը և արժույթը.

16) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով թանկարժեք գույքը (այսուհետ՝ թանկարժեք գույք).

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տվյալ տարվա սկզբում առկա թանկարժեք գույքի տեսակը,

գ. թանկարժեք գույքը ձեռք բերելու տարեթիվը,

դ. թանկարժեք գույքը ձեռք բերելու եղանակը,

ե. արժեքը (գինը),

զ. արժույթը.

17) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված թանկարժեք գույքը.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. թանկարժեք գույքի տեսակը,

գ. թանկարժեք գույքը ձեռք բերելու տարեթիվը,

դ. թանկարժեք գույքը ձեռք բերելու եղանակը,

ե. թանկարժեք գույքի ձեռքբերման գինը (արժեքը), արժույթը,

զ. գործարքի մյուս կողմի (կողմերի) անվանումը (անվանումները) կամ անունը, հայրանունը, ազգանունը.

18) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված թանկարժեք գույքը.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. թանկարժեք գույքի տեսակը,

գ. թանկարժեք գույքն օտարելու տարեթիվը,

դ. թանկարժեք գույքն օտարելու եղանակը,

ե. թանկարժեք գույքի օտարման գինը (արժեքը), արժույթը,

զ. գործարքի մյուս կողմի (կողմերի) անվանումը (անվանումները) կամ անունը, հայրանունը, ազգանունը.

19) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա թանկարժեք գույքը.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տվյալ տարվա վերջում առկա թանկարժեք գույքի տեսակը,

գ. թանկարժեք գույքը ձեռք բերելու տարեթիվը,

դ. թանկարժեք գույքը ձեռք բերելու եղանակը,

ե. արժեքը (գինը),

զ. արժույթը.

20) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների).

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցների գումարը և արժույթը,

գ. տվյալ տարվա վերջում առկա դրամական միջոցների գումարը և արժույթը.

21) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթը.

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի տեսակը, գումարը, արժույթը,

գ. տվյալ տարվա վերջում առկա դրամական միջոցի տեսակը, գումարը, արժույթը.

22) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց կանխիկ դրամը.

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տվյալ տարվա սկզբում առկա կանխիկ դրամի գումարը, արժույթը,

գ. տվյալ տարվա վերջում առկա կանխիկ դրամի գումարը և արժույթը.

23) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները.

ա. եկամուտ ստացողի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. եկամտի տեսակը,

գ. եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը,

դ. ստացված եկամտի գումարը, արժույթը,

ե. բնամթերային ձևով ստացված եկամուտը.

24) հայտարարատու պաշտոնատար անձի մասնակցությունն առևտրային կազմակերպություններում.

ա. հայտարարատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. կազմակերպության անվանումը,

գ. հայտարարատու պաշտոնատար անձի՝ կազմակերպությունում ունեցած մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) տոկոսը,

դ. հայտարարատու պաշտոնատար անձի՝ կազմակերպությունում ունեցած մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) քանակը,

ե. հայտարարատու պաշտոնատար անձի՝ կազմակերպությունում ունեցած մասնակցության ձեռքբերման օրը, ամիսը, տարեթիվը.

25) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի մասնակցությունը առևտրային կազմակերպություններում.

ա. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. կազմակերպության անվանումը,

գ. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ կազմակերպությունում ունեցած մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) տոկոսը,

դ. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ կազմակերպությունում ունեցած մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) քանակը,

ե. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների՝ կազմակերպությունում ունեցած մասնակցության ձեռքբերման օրը, ամիսը, տարեթիվը.

26) հայտարարատու պաշտոնատար անձի ներկայացվածությունն առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում.

ա. հայտարարատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. կազմակերպության անվանումը,

գ. հայտարարատու պաշտոնատար անձի կարգավիճակը կազմակերպությունում.

27) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի ներկայացվածությունն առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում.

ա. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. կազմակերպության անվանումը,

գ. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների կարգավիճակը կազմակերպությունում.

28) պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը.

ա. կազմակերպության անվանումը, որի նկատմամբ պաշտոնատար անձի գույքային իրավունքը հանձնվել է հավատարմագրային կառավարման,

բ. հավատարմագրային կառավարչի անվանումը կամ անունը, հայրանունը, ազգանունը,

գ. հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը,

դ. պայմանագրի գործողության ժամկետը.

29) hայտարարատուի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում.

ա. կազմակերպության անվանումը,

բ. հայտարարատուի կարգավիճակը կազմակերպությունում.

30) hայտարարատուի անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում.

ա. կուսակցության անվանումը,

բ. կուսակցությունում անձի կարգավիճակը.

31) պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը.

ա. պաշտոն զբաղեցնող անձը, նրա ընտանիքի անդամը կամ նրանց մասնակցությամբ կազմակերպությունը,

բ. պայմանագրի տեսակը,

գ. պայմանագրի առարկան,

դ. պայմանագրի կողմը (Հայաստանի Հանրապետության պետական մարմին, համայնք),

ե. տվյալներ՝ պայմանագրի կնքման գործընթացի մասին,

զ. պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը,

է. գործողության ժամկետը,

ը. պայմանագրի գինը (արժեքը),

թ. փաստացի վճարված գումարն՝ ըստ պայմանագրի.

32) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տվյալները.

ա. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում հայտարարատու պաշտոնատար անձը,

գ. հայտարարատու պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնը,

դ. պաշտոնն ստանձնելու օրը, ամիսը, տարեթիվը,

ե. հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

33) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» - «է» պարբերությունների տվյալները.

34) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույքը.

 ա. սույն հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ» - «թ» պարբերությունների տվյալները.

35) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված անշարժ գույքը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «բ» - «թ» պարբերությունների տվյալները.

36) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա անշարժ գույքը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի «բ» - «է» պարբերությունների տվյալները.

37) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոցը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի «բ» - «զ» պարբերությունների տվյալները.

38) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոցը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի «բ» - «ը» պարբերությունների տվյալները.

39) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված տրանսպորտի միջոցը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի «բ» - «ը» պարբերությունների տվյալները.

40) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտի միջոցը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետի «բ» - «զ» պարբերությունների տվյալները.

41) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթերը և այլ ներդրումներ.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «բ» - «է» պարբերությունների տվյալները.

42) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթերը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 13-րդ ենթակետի «բ» - «է» պարբերությունների տվյալները.

43) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հանձնած և նրան վերադարձված փոխառությունները.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 14-րդ ենթակետի «բ» - «դ» պարբերությունների տվյալները.

44) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հանձնած և նրան վերադարձված ավանդները.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի «բ» - «գ» պարբերությունների տվյալները.

45) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա թանկարժեք գույքը.

 ա. սույն հավելվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի «բ» - «զ» պարբերությունների տվյալները.

46) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված թանկարժեք գույքը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետի «բ» - «զ» պարբերությունների տվյալները.

47) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված թանկարժեք գույքը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 18-րդ ենթակետի «բ» - «զ» պարբերությունների տվյալները.

48) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա թանկարժեք գույքը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 19-րդ ենթակետի «բ» - «զ» պարբերությունների տվյալները.

49) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների).

ա. սույն հավելվածի 1-ին կետի 20-րդ ենթակետի «բ» - «գ» պարբերությունների տվյալները.

50) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի «բ» - «գ» պարբերությունների տվյալները.

51) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կանխիկ դրամը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 22-րդ ենթակետի «բ» - «գ» պարբերությունների տվյալները.

52) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի եկամուտները.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 23-րդ ենթակետի «բ» - «ե» պարբերությունների տվյալները:

2. Հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամի գույքի և եկամուտների հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներն են՝

1) hայտարարատու պաշտոնատար անձի տվյալները.

ա. հայտարարատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

գ. մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում,

դ. զբաղեցրած պաշտոնը,

ե. հայտարարատուի պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը,

զ. հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները (ամուսին, հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ).

ա. անունը, հայրանունը, ազգանունը,

բ. քաղաքացիությունը,

գ. կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ,

դ. պաշտոնը (աշխատանքային գործունեությունը),

ե. գործատուի անվանումը.

3) հայտարարատու պաշտոնատար անձի անչափահաս զավակի (այդ թվում՝ որդեգրված) մասին տվյալները.

ա. անունը, հայրանունը, ազգանունը.

4) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը.

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. անշարժ գույքի տեսակը,

գ. սեփականության իրավունքի տեսակը (համատեղ, բաժնային),

դ. հայտարարատու սեփականատիրոջ բաժինը,

ե. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,

զ. անշարժ գույքը ձեռք բերելու տարեթիվը,

է. անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը.

5) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոցը.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. տրանսպորտի միջոցի տեսակը,

գ. մակնիշը,

դ. թողարկման տարեթիվը,

ե. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու տարեթիվը,

զ. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու եղանակը.

6) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթերը և այլ ներդրումներ.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. արժեթղթի կամ այլ ներդրման տեսակը,

գ. ձեռքբերման տարեթիվը,

դ. պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը (գինը), արժույթը.

7) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթերը.

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. արժեթղթի տեսակը,

գ. ձեռքբերման տարեթիվը,

դ. պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը (գինը), արժույթը.

8) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց հանձնած փոխառությունները.

ա. հայտարարատու պարտատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. պարտապանի անվանումը կամ անունը, հայրանունը, ազգանունը,

գ. փոխառության գումարը,

դ. փոխառության արժույթը.

9) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց հանձնած ավանդները.

ա. հայտարարատու պարտատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. ավանդի գումարը,

գ. ավանդի արժույթը.

10) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով թանկարժեք գույքը (այսուհետ՝ թանկարժեք գույք).

ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. թանկարժեք գույքի տեսակը,

գ. թանկարժեք գույքը ձեռք բերելու տարեթիվը,

դ. թանկարժեք գույքը ձեռք բերելու եղանակը,

ե. արժեքը (գինը),

զ. արժույթը.

11) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների).

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. գումարի չափը,

գ. արժույթը.

12) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթը.

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. գումարը,

գ. արժույթը.

13) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կանխիկ դրամը.

ա. սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

բ. գումարը,

գ. արժույթը.

14) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները.

ա. եկամուտ ստացող հայտարարատուի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. եկամտի տեսակը,

գ. եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը,

դ. ստացված եկամտի գումարը, արժույթը,

ե. բնամթերային ձևով ստացված եկամուտը.

15) հայտարարատու պաշտոնատար անձի մասնակցությունն առևտրային կազմակերպություններում.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 22-րդ ենթակետի «ա» - «ե» պարբերությունների տվյալները.

16) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի մասնակցությունն առևտրային կազմակերպություններում.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 23-րդ ենթակետի «ա» - «ե» պարբերությունների տվյալները.

17) հայտարարատու պաշտոնատար անձի ներկայացվածությունն առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի «ա» - «գ» պարբերությունների տվյալները.

18) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի ներկայացվածությունն առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի «ա» - «գ» պարբերությունների տվյալները.

19) պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 26-րդ ենթակետի «ա» - «դ» պարբերությունների տվյալները.

20) hայտարարատուի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 27-րդ ենթակետի «ա» - «բ» պարբերությունների տվյալները.

21) hայտարարատուի անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 28-րդ ենթակետի «ա» - «բ» պարբերությունների տվյալները.

22) պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 29-րդ ենթակետի «ա» - «թ» պարբերությունների տվյալները.

23) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տվյալները.

ա. սույն հավելվածի 1-ին կետի 30-րդ ենթակետի «ա» - «ե» պարբերությունների տվյալները.

24) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը.

ա. սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» - «է» պարբերությունների տվյալները.

25) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոցը.

ա. սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» - «զ» պարբերությունների տվյալները.

26) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթերը և այլ ներդրումներ.

ա. սույն հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» - «դ» պարբերությունների տվյալները.

27) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթերը.

ա. սույն հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի «բ» - «դ» պարբերությունների տվյալները.

28) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հանձնած փոխառությունները.

ա. սույն հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» - «դ» պարբերությունների տվյալները.

29) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հանձնած ավանդները.

ա. սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» - «գ» պարբերությունների տվյալները.

30) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող թանկարժեք գույքը.

ա. սույն հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետի «բ» - «զ» պարբերությունների տվյալները.

31) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների).

ա. սույն հավելվածի 2-րդ կետի 11-րդ ենթակետի «բ» - «գ» պարբերությունների տվյալները.

32) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթը.

 ա. սույն հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետի «բ» - «գ» պարբերությունների տվյալները.

33) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կանխիկ դրամը.

ա. սույն հավելվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետի «բ» - «գ» պարբերությունների տվյալները.

34) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի եկամուտները.

ա. սույն հավելվածի 2-րդ կետի 14-րդ ենթակետի «բ» - «ե» պարբերությունների տվյալները:

     

_________________________________        

1  Հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների սույն ցանկը կիրառելի է նաև պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձանց, ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի, զինվորական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի նկատմամբ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.07.2021, N 1166-Ն 20.07.2021, N 306-Ն
20.08.2020, N 1377-Ն 25.08.2020, N 306-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան