Գլխավոր տեղեկություն
Номер
N 635-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.03.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.05.2019
Дата вступления в силу
31.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

  

23 մայիսի 2019 թվականի N 635-Ա

  

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Երևանի համայնքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 8-րդ փողոցի N 56 հասցեում գտնվող՝ Երևանի Մուշեղ Մխոյանի անվան N 68 հիմնական դպրոցին հարակից Էրեբունի փողոցի N 8 հասցեում գտնվող հողամասից և շենք-շինություններից առանձնացնել 2000 քառ. մետր հողամասը` 766,17 քառ. մետր մակերեսով շենքով, 41,18 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությամբ (ավտոտնակ) և 43,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով պարսպով, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

(1-ին կետը փոփ. 19.03.20 N 312-Ա) 

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երևանի Մուշեղ Մխոյանի անվան N 68 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի հուլիսի 2-ին կնքված N 104/0013 անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների դադարեցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի Մուշեղ Մխոյանի անվան N 68 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

(2-րդ կետը փոփ. 19.03.20 N 312-Ա) 

3. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Երևանի համայնքի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի N 8, ինչպես նաև Երևանի համայնքի Նոր Արեշ, 8-րդ փողոցի N 56 հասցեներում գտնվող շենք-շինությունների քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացումը։

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված շենք-շինությունների քանդման արդյունքում ձևավորվելիք շինանյութը սեփականության իրավունքով անհատույց հանձնվում է դպրոցական շենքի քանդման և կառուցման համար ընտրված շինարարական կազմակերպությանը: Քանդման (ներառյալ շենքերի հիմքերի) և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են մրցութային գործընթացում ընտրված շինարարական կազմակերպության հաշվին:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին իրականացնել «Երևանի Մուշեղ Մխոյանի անվան N 68 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) պահպանման աշխատանքները` մինչև տվյալ դպրոցի փոխարեն նոր դպրոցի կառուցման ավարտը։

6․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Երևանի համայնքի Նոր Արեշ, 8-րդ փողոցի N 56 և Էրեբունի փողոցի N 8 հասցեներում դպրոցի կառուցման աշխատանքների ավարտից հետո՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի և ավարտական ակտի (շահագործման թույլտվության), ինչպես նաև անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված տվյալների հիման վրա շենք-շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո երկամսյա ժամկետում «Երևանի Մուշեղ Մխոյանի անվան N 68 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանով նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը իրականացվելու են վերջինիս միջոցների հաշվին։

(6-րդ կետը փոփ. 19.03.20 N 312-Ա) 

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մինչև սույն որոշման մեջ նշված դպրոցի փոխարեն նոր դպրոցի կառուցման աշխատանքների ավարտն ապահովել այդ դպրոցների աշակերտների՝ հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը։

8․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Երևանի քաղաքապետի հետ քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Երևանի վարչական տարածքում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին համարժեք անշարժ գույք տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

(8-րդ կետը փոփ. 19.03.20 N 312-Ա) 

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

2019 թ. մայիսի 30

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2020, N 312-Ա 21.03.2020, N 635-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան