Գլխավոր տեղեկություն
Номер
N 65
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.05.2020-18.08.2020)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Հատուկ թողարկում
Принят
Պարետ
Дата принятия
05.05.2020
Подписан
Պարետ
Дата подписания
05.05.2020
Дата вступления в силу
05.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի, 2020 թվական N 65

 

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին կետից հետո ավելացնել կետ 1.1՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն որոշման հավելված N 1-ով սահմանափակված տնտեսական գործունեության տեսակների աշխատանքը հնարավոր է իրականացնել հեռավար, առցանց եղանակով կամ առաքման միջոցով:»:

2) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հավելված N 2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոններ:»:

3) 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Անվտանգության կանոններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման:»:

4) Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-5-րդ և 7-10-րդ ենթակետերով և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողությունը։»:

5) Հավելված N 1-ի Աղյուսակ 1-ի «(G) Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում» հատվածը խմբագրել հետևյալ կերպ՝

 

47.8

Մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

47.81 - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
47.82 - Մանածագործական արտադրատեսակների, հագուստի և կոշիկի մանրածախ առևտուր շուկաներում և կրպակներում՝ բացառապես կրպակների մասով
47.89.1 - Այլ ապրանքների մանրածախ առևտուր կրպակներում

 

6) Հավելված N 1-ի Աղյուսակ 1-ի «(N) Վարչարարական և օժանդակ գործունեություն» հատվածը խմբագրել հետևյալ կերպ՝

 

82.3

Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում

82.30.2 - Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների մասով

Առևտրի իրականացման վայրից առկա պահեստներից ապրանքի դուրսբերումը

 

7) Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի:

8) Հավելված N 8-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 7-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 11-ից:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 5-ի N 65 որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոններ

 

1. Ընդհանուր կանոններ

1) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:

2) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարները սահմանում են այն աշխատակիցների ցանկը, որոնց աշխատանքը հնարավոր է կազմակերպել հեռավար եղանակով՝ ապահովելով վերջիններիս աշխատանքի իրականացումը տնից։

3) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները մարմնի գրասենյակային տարածքներում ապահովում են սույն որոշման Հավելված N 4-ով սահմանված` «Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման» պահանջները, այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ մարմնի նկատմամբ։

4) Մարմնի ղեկավարները բոլոր աշխատակիցներին մարմինների վարչական շենքերում գտնվելու ընթացքում ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ նյութերով, իսկ քաղաքացիների սպասարկում իրականացնող անձնակազմի դեպքում՝ նաև պաշտպանիչ ձեռնոցներով:

5) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ապահովում են աշխատողների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված իրազեկման թերթիկի:

6) Առցանց ծառայությունների առկայության դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները միջոցներ են ձեռնարկում դրանք հնարավորինս էլեկտրոնային եղանակով մատուցելու համար՝ զուգահեռաբար իրականացնելով դրանց վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ:

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակներում քաղաքացիների սպասարկման կանոններ

1) Մարմնի ղեկավարի ցուցմամբ ապահովվում է անձնակազմի հնարավոր նվազագույն ներգրավվածություն և շփում քաղաքացիների հետ:

2) Հնարավորության դեպքում անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների ընդունելություն՝ ըստ նախնական էլեկտրոնային կամ հեռախոսային հերթագրման։

3) Հնարավորության դեպքում կենսաթոշակային տարիքի անձանց պետք է սպասարկել առանձին՝ բացառելով շփումը այլ անձանց հետ։

4) Սպասարկման գրասենյակներում անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը.

5) 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող սպասարկման գրասենյակներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող սպասարկման գրասենյակներում` միաժամանակ առավելագույնը 2 այցելուի ներկայություն.

6) Վճարման տերմինալների, սպասարկման տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ անհրաժեշտ է իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

7) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց պաշտպանիչ դիմակների:

8) Քաղաքացիների հետ շփում ունեցող աշխատակիցներին մարմիններն ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով:

9) Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:

10) Անհրաժեշտ է ապահովել վճարման տերմինալների ախտահանումը օրական առնվազն 4 անգամ։

 

 

Հավելված N 2

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 5-ի N 65 որոշման

 

«Հավելված N 8

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

Անվտանգության կանոններ

 

բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն), կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով իրականացվում են ստորև ներկայացված միջոցառումները.

1. Ստացիոնար և առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության կազմակերպական ընդհանուր միջոցառումներն են.

1) Բժշկական կազմակերպության տնօրինության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է ստանձնել օպերատիվ շտաբի դերը) և ստեղծվում է վարակի հսկողության հանձնաժողով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի պահանջների:

2) Լրամշակվում է վարակի հսկողության ծրագիրը՝ ներառելով օպերատիվ պլանը, որտեղ ներառվում են պացիենտի ընդունելության, մեկուսացման, տեսակավորման, բուժանձնակազմի և պացիենտի, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման միջոցառումները: Վերջինս հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով:

3) Բուժանձնակազմին անհրաժեշտ է ապահովել պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով (այսուհետ` ԱՊՄ), որոնց հաշվարկը իրականացվում է` համաձայն սույն հրամանի Աղյուսակ 1-ի:

4) Բժշկական կազմակերպությունն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով. ստացիոնար բժշկական կազմակերպություններում՝ 10 մահճակալին 1 լվացարանով, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայություններում ու բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում է պացիենտի զննում՝ բժշկական միջամտություն հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ

ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

5) Պացիենտին անհրաժեշտ է ապահովել անձնական հիգիենայի պարագաներով (օճառ, լոգանքի գել, շամպուն և այլն):

6) Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

7) Ապահովվում է թափոնների անվտանգ գործածություն՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

8) Ցածր ռիսկայնությամբ բժշկական իրերի (ջերմաչափ, արյան նմուշառման բարձիկ, ստեթասկոպ) ախտահանումն պահովվում է 700 էթիլ սպիրտով՝ յուրաքանչյուր պացիենտի հետ շփումից հետո:

 

Աղյուսակ 1. Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ

 

Բուժանձնակազմ

Կասկածելի դեպք

Հաստատված դեպք թեթև ախտանշանով

Հաստատված դեպք ծանր ախտանշանով

Կոմպլեկտների քանակը մեկ պացիենտի համար

Օրական մեկ պացիենտի համար սահմանված քանակը

Բուժքույր

1-2

6

6-12

Բժիշկ

1

2-3

3-6

Մաքրում և ախտահանում իրականացնող անձնակազմ

1

3

3

Բուժքրոջի օգնական և այլ ծառայություններ մատուցող

0-2

3

3

Ընդհանուր

3-6

14-15

15-24

 

2. Նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) պայմանավորված ներհիվանդանոցային վարակման ռիսկի նվազեցման միջոցառումներն են.

1) Անհրաժեշտ է ապահովել պաստառների տեղադրում հասարակական վայրերում` հիշեցնելով հիվանդության ախտանշանների, ձեռքերի հիգիենիկ մշակման, ձեռքերի մշակման տեխնիկայի, ձեռնոցների նպատակային կիրառման վերաբերյալ:

2) Բժշկական կազմակերպության դիմած յուրաքանչյուր պացիենտ դիտարկվում է որպես կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք և, ելնելով նշված հանգամանքից, բժշկական կազմակերպությունների կողմից անհրաժեշտ է մշտապես կիրառել կանխարգելման ստանդարտ ընթացակարգեր, որոնք ներառում են՝ ձեռքերի մշակում ալկոհոլի հիմքով հականեխիչ միջոցով, ԱՊՄ-ի կիրառում, բժշկական թափոնների անվտանգ գործածություն, բժշկական նշանակության իրերի ախտահանում և մանրէազերծում, շրջակա միջավայրի ախտահանում քլորի հիմքով ախտահանիչների կիրառմամբ, որոնք ունեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց:

3) Բժշկական օգնության և սպասարկման դիմած պացիենտին տրամադրվում է վիրաբուժական եռաշերտ դիմակ: Ընդունարանի սպասասրահում աթոռները տեղակայվում են առնվազն 1.5 մետր հեռավորության վրա, իսկ նստարանների առկայության դեպքում հաճախորդները պահպանում են առնվազն 1.5 մետր հեռավորություն:

4) Բժշկական կազմակերպությունում ընդունարանին կից ձևավորվում է մեկուսարան` առանձնացնելով մաքուր և վարակիչ գոտիներ: Մաքուր գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցներ և բուժանձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ: Վարակիչ գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցներ, բժշկական վարակիչ թափոնների տարաներ` օգտագործված անհատական պաշտպանիչ միջոցների հավաքման համար: Բուժանձնակազմը ԱՊՄ հագնում է մաքուր, իսկ հանում՝ վարակիչ գոտում: Մինչ ԱՊՄ հագնելը և հանելուց հետո պարտադիր իրականացվում է ձեռքերի ախտահանում: Վարակիչ գոտուց դուրս գալուց հետո մաքուր գոտում իրականացվում է ձեռքերի կրկնակի ախտահանում:

5) Իրականացվում է բժշկական կազմակերպություն դիմած պացիենտի համաճարակաբանական անամնեզի հավաքում և ջերմաչափում սնդիկային (որոնք օգտագործումից հետո ախտահանվում են` 70% սպիրտով) կամ հեռահար ջերմաչափով:

6) Ստացիոնարում ապահովվում է պացիենտի, ինչպես նաև խնամակալի (միայն կազմակերպությունում գտնվելու խիստ անհրաժեշտության դեպքում) ջերմաչափումն օրական առնվազն երկու անգամ, և կատարվում են նշումներ ջերմության թերթիկում:

7) Նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) կասկածով (համաձայն դեպքի ստանդարտ բնորոշման՝ ըստ 2020թ. մարտի 5-ի N 877-Ա 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի) իրականացվում է պացիենտի մեկուսացում բնական օդափոխությամբ ապահովված սենքում՝ 160 լիտր/վայրկյան:

8) Բուժանձնակազմի կողմից պացիենտի խնամքի, լաբորատոր նմուշառման և նմուշների տեղափոխման կամ միջամտության ժամանակ կիրառվում է ԱՊՄ՝ դիմակ, ակնոց, ձեռնոց, ջրակայուն երկար արտահագուստ խալաթ կամ, եթե արտահագուստը ջրակայուն չէ, ջրակայուն գոգնոց:

9) Բուժանձնակազմին ապահովում են անհատական պաշտպանության միջոցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ն հրամանի:

10) Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների համար առանձնացված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված պացիենտների հետ հաճախ շփվող բուժանձնակազմի համար նախատեսված տարածքում ապահովվում են մշտական կեցության համապատասխան սենյակներ՝ բացառելով վերջիններիս բացակայությունը կազմակերպությունից, իսկ առանձնացված մեկուսացման վայրի տրամադրման դեպքում՝ այդ տարածքից:

11) Պացիենտի հետ շփումից առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում բուժանձնակազմն իրականացնում է ձեռքերի պատշաճ ախտահանում՝ ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցով:

12) Բժշկական կազմակերպության կողմից կազմակերպվում է բուժանձնակազմի ուսուցում կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների, վարակի աղբյուրի, փոխանցման ուղու և կանխարգելիչ միջոցառումների մասին:

13) Սահմանափակվում է այցելուների մուտքը բաժանմունք, իսկ այցելության անհրաժեշտության դեպքում այցելուներն ապահովվում են մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակով, և հսկողություն է սահմանում վերջիններիս կողմից իրենց ձեռքերի ախտահանման նկատմամբ:

14) Յուրաքանչյուր պացիենտից հետո իրականացվում է շրջակա միջավայրի մաքրում և ախտահանում լվացող միջոցների և քլորի հիմքով ախտահանիչ նյութերի կիրառմամբ` համաձայն նյութին կից ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգի:

15) Առողջության առաջնային պահպանման բուժաշխատողի կողմից ինքնամեկուսացված անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ ամենօրյա հեռախոսազանգերի և 1-ին, 7-րդ, 14-րդ օրը՝ տնային այցերի միջոցով գնահատելով անձի առողջական վիճակը: Տնային այցերի ժամանակ ապահովվում է ԱՄՊ-ի օգտագործում։

16) Ինքնամեկուսացված անձանց մոտ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս իրականացվում է վերջիններիս անհապաղ հոսպիտալացում:

3. Բուժանձնակազմի անվտանգությանը ներկայացվող պահանջներն են՝

1) Իրականացվում է բուժանձնակազմի ջերմության չափում օրական առնվազն 2 անգամ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

2) Իրականացվում է բուժաշխատողի մեկուսացում՝ սահմանված մեկուսացման վայրում 14 օր տևողությամբ՝ կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտի հետ շփվելուց հետո։

3) Պահպանվում է ձեռքերի հիգիենա` հաճախակի մշակում ալկոհոլի հիմքով մաշկային հականեխիչներով, եթե ձեռքերը տեսանելի աղտոտված չեն կամ յուրաքանչյուր դեպքում, երբ դիպչում են որևէ մակերեսի՝ դռան բռնակ, սեղան, հեռախոս, համակարգիչ և այլն, պացիենտի հետ շփվելուց առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում, սակայն անհրաժեշտ է մանրակրիտ լվացվել օճառով ու ջրով, եթե ձեռքերը տեսանելի աղտոտված են, կամ բուժանձնակազմը շփվել է պացիենտի կենսաբանական հեղուկների հետ:

4) Անհրաժեշտ է խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց:

5) Ապահովվում է շնչառական հիգիենան՝ հազալիս կամ փռշտալիս արմունկափոսով ծածկում կամ անձեռոցիկի օգտագործում, այնուհետև անմիջապես անձեռոցիկի օգտահանում:

6) Ապահովվում է բժշկական դիմակի կրում շնչառական հիվանդության ախտանշանների առկայության դեպքում, և դիմակը հանելուց հետո ապահովվում է ձեռքերի հիգիենան:

7) Շնչառական հիվանդության ախտանշաններ ունեցող անձանցից պահպանվում է առնվազն 1 մ հեռավորություն:

8) Բուժաշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս՝ վերջինիս մեկուսացվում է և լաբորատոր թեստավորվում:

4. ԱՊՄ-ի նպատակային օգտագործում

1) ԱՊՄ-ի օգտագործումը պետք է հիմնվի ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի (օրինակ՝ շփում, կաթիլ կամ աէրոզոլ) վրա: COVID-19 պացիենտներին խնամելու ժամանակ օգտագործվող ԱՊՄ-ի տեսակը կախված է պայմաններից, անձնակազմից և գործունեության տեսակից` համաձայն սույն որոշման Աղյուսակ 2-ի:

2) Պացիենտների անմիջական խնամք իրականացնող բուժաշխատողները պետք է օգտագործեն հետևյալ ԱՊՄ-ը՝ խալաթ, ձեռնոց, բժշկական դիմակ և աչքերի պաշտպանության միջոց (ակնոց կամ դեմքի վահան):

3) Աէրոզոլային գործողությունների ժամանակ (օրինակ՝ տրախեալ ինտուբացիա, ոչ ինվազիվ վենտիլյացիա, տրախեոստոմիա, սրիտ-թոքային վերակենդանացում, ձեռքային վենտիլյացիա ինտուբացիայից առաջ, բրոնխոսկոպիա և այլն) պետք է օգտագործվեն շնչադիմակներ, աչքերի պաշտպանության միջոցներ, ձեռնոց և խալաթ, գոգնոց` եթե խալաթը անջրաթափանց չէ:

 

Աղյուսակ 2. COVID-19 հիվանդության ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցներին (ԱՊՄ) ներկայացվող պահանջներ

 

Կարգավորում

Թիրախային անձնակազմ կամ պացիենտ

Միջոցառումներ

ԱՊՄ

Ստացիոնար բժշկական կազմակերպություն

Հիվանդասենյակ

Բուժանձնակազմ

COVID-19 պացիենտի անմիջական խնամք

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքերի պաշտպանության միջոց (ակնոց կամ դեմքի վահան):

COVID-19 պացիենտի աէրոզոլային միջոցառումներ

1. Շնչադիմակ N 95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք:
1. Արտահագուստ
2. Ձեռնոցներ
3. Աչքի պաշտպանություն
4․ Գոգնոց

Մաքրող, ախտահանող անձնակազմ

COVID-19 պացիենտի հիվանդասենյակի մաքրում և ախտահանում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ):
5. Կոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Այցելուներ

COVID-19 պացիենտի սենյակ մուտքի իրականացում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ

Հիվանդի տարանցման այլ վայրեր (օրինակ, պալատ, միջանցքներ):

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները:

Ցանկացած գործողություն, որը կապ չունի COVID-19 հիվանդի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Տեսակավորում

Բուժանձնակազմ

Նախնական սկրինինգ՝ առանց ուղղակի շփման

1.Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1 մ
2․ Բժշկական դիմակ
3. Բժշկական խալաթ
4. Ձեռնոցներ

Շնչառական ախտանշաններով հիվանդներ

Ցանկացած

1. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1 մ
2. բժշկական դիմակ

Պացիենտներ՝ առանց շնչառական ախտանշանների

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Լաբորատորիա

Լաբորանտ

Գործողություններ շնչառական նմուշների հետ

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա ցայտման ռիսկ)

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական առաջադրանքներ, որոնք կապ չունեն COVID-19 պացիենտի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)
3. Ձեռնոցներ

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություն

Խորհրդատվության սենյակ

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում շնչառական ախտանշաններով պացիենտներին

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում առանց շնչառական ախտանշանների պացիենտներին

1. ԱՊՄ՝ ըստ ստանդարտի
2. Նախազգուշական միջոցառումներ և ռիսկերի գնահատում

Շնչառական ախտանշաններ ունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակով ապահովում, եթե տանելի է

Շնչառական ախտանշաններ չունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Մաքրող անձնակազմ

Շնչառական ախտանշաններով հիվանդների հետ խորհրդատվությունների միջև և դրանից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ)
5. Ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Սպասասրահ

Շնչառական ախտանշաններ ունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Անմիջապես տեղափոխում հիվանդին մեկուսացման սենյակ կամ առանձին տարածք, իսկ անհնարինության դեպքում՝ այլ հիվանդներից առնվազն 1 մ հեռավորության ապահովում

Շնչառական ախտանշաններ չունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Վարչական տարածք

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական խնդիրներ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողներ)
3. Ձեռնոցներ

Տեսակավորում

Բուժաշխատողներ

Նախնական սկրինինգ առանց ուղղակի շփման

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ
3. Բժշկական խալաթ
4. Ձեռնոցներ

Շնչառական ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակով ապահովում

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Բնակության վայր

Տուն

Շնչառական ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակով ապահովում

Խնամակալ

Հիվանդի սենյակ մուտք գործող, եթե չի ցուցաբերում ուղղակի խնամք կամ օգնություն

1. Բժշկական դիմակ

Խնամակալ

COVID-19 պացիենտին ցուցաբերում է ուղղակի խնամք, կամ իրականացնում է աթոռակի, մեզի կամ թափոնների մշակում

1. Ձեռնոցներ
2. Բժշկական դիմակ
3. Գոգնոց (եթե կա ցայտման ռիսկ)

Բուժաշխատող

COVID-19 պացիենտին տանը ուղղակի խնամքի կամ օգնության տրամադրում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն

Մուտքի կետեր

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)
3. Ձեռնոցներ

Սկրնինգի տարածք

Անձնակազմ

Առաջին սկրինինգ (ջերմաչափում)՝ առանց ուղղակի շփման

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ
3. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)
4. Ձեռնոցներ

Անձնակազմ

Երկրորդ սկրինինգ (այսինքն՝ հարցազրույց ուղևորների հետ ջերմության կլինիկական ախտանշանների վերաբերյալ և ճանապարհորդության պատմության ճշտում):

1. Բժշկական դիմակ, ձեռնոց

Մաքրող անձնակազմ

Տարածքի մաքրում, որտեղ տենդով ուղևորներ են հայտնաբերվում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Ժամանակավոր մեկուսացման տարածք

Անձնակազմ

Մուտք մեկուսացման տարածք՝ առանց ուղղակի օգնության ցուցաբերման

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ
3. Ձեռնոցներ

Անձնակազմ, բուժաշխատողներ

Պացիենտին բժշկական կազմակերպություն տեղափոխելիս

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանություն

Մաքրող անձնակազմ

Մեկուսացման տարածքի մաքրում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Շտապօգնություն կամ տեղափոխող փոխադրամիջոց

Բուժաշխատողներ

COVID-19 կասկածելի պացիենտի տեղափոխում բժշկական կազմակերպություն

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանություն

Վարորդներ

Եթե միայն վարում է մեքենան COVID-19 կասկածելի պացիենտին տեղափոխելու ժամանակ, վարորդի խցիկն առանձնացված է COVID-19 պացիենտից

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. .Բժշկական դիմակ

Օգնում է COVID-19 կասկածելի պացիենտին մեքենա նստեցնել-իջեցնելիս

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանություն

Ուղիղ շփում չկա COVID-19 կասկածելի պացիենտի հետ, սակայն վարորդի և պացիենտի խցիկներն առանձնացված չեն

1. Բժշկական դիմակ

COVID-19 հիվանդության կասկածով պացիենտ

Ուղեգրում և փոխադրում դեպի բժշկական կազմակերպություն

1. Բժշկական դիմակ, եթե տանելի է

Մաքրում

Մաքրում COVID-19 հիվանդության կասկածով պացիենտների բժշկական կազմակերպություն տեղափոխումից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ),
5. ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

 

5. Շտապ բժշկական օգնության ծառայությունների ոլորտում իրականացվող միջոցառումներն են՝

1) Կասկածելի պացիենտի տեղափոխումից հետո իրականացվում է շտապ օգնության մեքենայի ախտահանում:

6․ Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներն են՝

1) Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում խստորեն պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 25-Ն հրամանի պահանջները:

2) Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

3) Իրականացվում է թափոնների անվտանգ գործածության ապահովում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

4) Կազմվում է պացիենտների այցերի ժամանակացույց և կազմակերպվում է նախնական հերթագրում:

5) Ընդունարանն ապահովվում է ջերմաչափով, մեկանգամյան օգտագործման բախիլներով և դիմակներով, ալկոհոլային հիմքով հականեխիչներով:

6) Սպասասրահում աթոռները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա:

7) Բոլոր պացիենտներին անհրաժեշտ է ջերմաչափել, ջերմության առկայության դեպքում վերջիններիս ուղղորդել այլ բժշկական կազմակերպություն:

8) Սահմանափակվում է պացիենտին ուղեկցող անձանց մուտքը բժշկական կազմակերպություն՝ բացի ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի:

9) Միջամտությունները անհրաժեշտ է կատարել օդափոխվող սենյակում՝ առնվազն 160 լ/վ:

10) Պացիենտի այցից առաջ և հետո անհրաժեշտ է ապահովել տարածքի մաքրումը և ախտահանումը համապատասխան մաքրող և քլորի հիմքով ախտահանող միջոցներով:

11) Պացիենտի հետ շփումից առաջ և հետո, ԱՊՄ միջոցները հագնելուց առաջ և հետո ձեռքերն անհրաժեշտ է մշակել ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցով: Ձեռքերի տեսանելի աղտոտվածության դեպքում ձեռքերն անհրաժեշտ է լվանալ հոսող ջրով և օճառով, այնուհետև ախտահանել:

12) Նախքան բուժական միջամտություն կատարելը պացիենտին անհրաժեշտ է առաջարկել բերանի խոռոչի ողողում 1% ջրածնի պերօքսիդի կամ 0,2% պովիդոն յոդի լուծույթով:

13) Բժշկական միջամտության դաշտի մեկուսացման համար անհրաժեշտ է կիրառել Rubber Dam` նվազագույնի հասցնելով բերանի հեղուկի ցողաշթի առաջացման հավանականությունը:

14) Անհրաժեշտ է կիրառել բարձր հզորության ասպիրացիոն համակարգեր բերանի հեղուկի` թքի, արյան տեսքով արտազատուկները նվազեցնելու համար:

15) Պետք է նվազագույնի հասցնել համասարքի ջրաօդային ներարկչի ցողաշթի տեսքով կիրառումը:

16) Պացիենտի հետ աշխատելիս անհրաժեշտ է հագնել բժշկական խալաթ, որից հետո ԱՊՄ` անջրաթափանց բժշկական խալաթ (եթե խալաթը անջրաթափանց չէ, ապա խալաթի վրայից հագնում են գոգնոց), մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակ, գլխարկ, նիտրիլե ձեռնոց, աչքերի պաշտպանիչ ակնոց կամ դիմային վահանակ:»:

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 5-ին (բացառությունները տե'ս որոշման 2-րդ կետում):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան