Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-158
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.12.1997-08.03.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.15/28
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.12.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.12.1997
Дата вступления в силу
15.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

5 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգը սահմանել ժամագոտիների միջազգային համակարգի չորրորդ ժամագոտուն համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 2. Յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին` մեկ ժամով բերել հետ:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքի հրապարակմանը հաջորդող կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
10 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-158

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2012, ՀՕ-1-Ն 08.03.2012, ՀՕ-158
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան