ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 482-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Կարկոմավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Nissan X-Trail S» մակնիշի ավտոմեքենան՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, «Կարկոմավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 482-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Տրանսպորտային միջոցը |
Թափքի |
Մակնիշը |
Թողարկման |
Քանակը |
Նույնացման համարը |
Շարժիչի հզորությունը |
Սկզբնական և հաշվեկշռային արժեքը |
1. |
Ավտոմեքենա |
ունիվերսալ |
NISSAN X-TRAIL S |
2019 |
1 |
JN1BT2MW5KW013551 |
170 ձ. ուժ |
12.342.000 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |