ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 277-Ա
«ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման համարը` 290.120.1101048) ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնելու համար:
2. «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերության և «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.
2) վկայականի պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մարտի 12 Երևան |
|