Գլխավոր տեղեկություն
Номер
N 93-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.03.2020-21.10.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.01.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2020
Дата вступления в силу
31.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

30 հունվարի 2020 թվականի N 93-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 13.03.20 N 347-Ա)

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ 13.03.20 N 347-Ա)

1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 13.03.20 N 347-Ա)

2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. հունվարի 30

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թ.

 հունվարի 30-ի N 93-Ա

որոշման

(գլխագիրը փոփ. 13.03.20 N 347-Ա)

 

 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 Տ. Ավինյան    - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
     
 Ա. Թորոսյան    - ՀՀ առողջապահության նախարար
 (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Տ. Խաչատրյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ
Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 Լ. Նանուշյան    - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
     
 Ա. Ադոնց    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     
 Ա. Հարությունյան    - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
     
 Ս. Հայրապետյան    - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
     
 Հ. Մհրյան    - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Շ. Ներսիսյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
     
 Ս. Սաֆարյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
     
 Տ. Ռևազյան    - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
 նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
     
 Հ. Ավագյան    - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար
     
 Գ. Ավետիսյան    - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
     
 Ա. Վանյան    - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների
 վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի
 գլխավոր տնօրեն
     
 Ե. Զայցև    - Առողջապահության համաշախարհային կազմակերպության
 հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)
     
 Զ. Բեգլարյան    - ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության
 ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ., լրաց. 13.03.20 N 347-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունվարի 30-ի N 93-Ա

որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են այն հաշվարկով, որպեսզի պատշաճ կերպով ապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի N 93-Ա որոշման 1-ին կետում նշված՝ հանձնաժողովի ստեղծմամբ հետապնդվող նպատակի արդյունավետ կենսագործումը:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:

3. Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը, համակարգում հանձնաժողովի աշխատանքները և իրավիճակից բխող ցուցումներ է տալիս հանձնաժողովի անդամներին:

4. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:

5. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից որոշված վայրում և ժամին:

6. Հանձնաժողովի օրակարգը ձևավորվում է նիստի մեկնարկին՝ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկների հաշվառմամբ՝ հանձնաժողովի նախագահի հաստատմամբ:

7. Հարցի քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովի նախագահն առաջարկում է հարցի վերաբերյալ ընդունել որևէ որոշում, որը համարվում է ընդունված, եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի առարկում: Առարկության դեպքում տվյալ հարցը քվեարկության դնելու կամ դրա քննարկումը հետաձգելու հարցը որոշում է հանձնաժողովի նախագահը: Հարցը քվեարկության դրվելու դեպքում որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Քվեարկության դրված հարցին հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ:

8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից և նիստին հաջորդող երկօրյա ժամկետում ներկայացվում են հանձնաժողովի նախագահի ստորագրմանը:

9. Հանձնաժողովի որոշումների բովանդակությունն արտացոլվում է արձանագրության մեջ:

(հավելվածը լրաց. 13.03.20 N 347-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան